Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մայիս / 2024 : 14-56

Ներկայացվել է ChatGPT-ի նոր թարմացումը, որը հնարավորություն կտա իրական ժամանակում թարգմանել խոսքը և ստեղծել հավելվածներ

Օրերս, OpenAI ընկերությունը ներկայացրել է ChatGPT-ի նոր թարմացումը՝ , ChatGPT-4o, որը իր մեջ ներառում է տասնյակ նոր հնարավորություններ։
Նախագծի հեղինակ Մուրատին նշում է, որ թարմացումը հարթակը դարձրել է «ավելի քան արագ», զարգացրել և շտկել է տեքստային ծրագրերի արդյունավետությունը և հնարավորություն տվել ստանալ ինֆորմացիա նաև վիդեո և ձայնային հաղորդագրությունների միջողով։

«Սա առաջին անգամն է, որ մենք նման մեծ քայլ ենք կատարում այս ոլորտում, քայլ, որը կլինի հասանելի բոլորին» - իր ելույթում նշել է Մուրատին։

Թարմացումը հասանելի կլինի ChatGPT հարթակի թե վճարովի և թե անվճար տարբերակի օգտատերերին։

O տառը ChatGPT-4o–ի անվան մեջ վերագրվում է omni-ին։ Այն հնարավություն է տալիս բոթին ավելի քան 50 լեզվով տարգմանելու, վերարտադրելու և հաղորդակցվելու օգտատիրոջ հետ։ Այս հատկությունը հնարավորություն է տալիս իրականացնել նաև թարգմանություն իրական ժամանակում, ինչը հեղաշրջիչ դեր է խաղում արհեստական բանականության տարածման համար։
Հարթակը արդեն իսկ հնարավորություն կտա նաև ծրագրավրողներին և ոլորտի այլ մասնագետներին բոթի միջողով ստեղծել հավելվածներ և համակարգեր։
ChatGPT-4o-ն 2 անգամ ավելի արագ է մշակում և փոխանցում ստացված ինֆորմացիան, քան մինչ այս եղած վերջին թարմացումը՝ GPT-4 Turbo-ն։

OpenAI-ի մասնագետները նաև զարգացրել է բոթի «լսողական և խոսակցական» կարողությունները։ Այժմ այն կարող է նաև ձայնի միջոցով հոգեբանական աջակցություն ցուցաբերել, շբվել օգտատիրոջ հետ, պատմել պատմություններ և այլն։ Հատկանշական է այն, որ ձայնի արագությունը կազմելու է միջինում 320 միլիվայրկյան, ինչը համապատասխանում է մարդու՝ իրական կյանքում խոսքի արագությանը։ Որպես թարգմանիչ համակարգը կարող է աշխատել ինչպես տեքստային, այնպես էլ ձայնային տարբերակով։ Նոր թարմացումը ընդգրկում է նաև մաթեմաթիկական խնդիրներ լուծելու հավելվածը, երբ ընդհամենը արված լուսանկարով կամ վիդեո տարբերակով ChatGPT-4o–ն կարող է լուծել մաթեմաթիկական խնդիրը և բացատրել լուծման ուղղին։

2023-ին, համակարգի նման թարմացման համար AI-ի շուրջ 700 ներդրողներից ծրագրի վրա ծախսվել է 29,1 միլիարդ դոլար, ինչը 260%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Չննայած քննադատների և շատ ընկերությունների մտահոգություններին՝ ծրագրի հեղինակները հավատացնում են, որ այն լիովին անվտանգ է և որևէ ոլորտում չի դառնա ճգնաժամի պատճառ։
Դիտվել է 5925անգամ
Վերջին լուրեր