Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Մայիս / 2024 : 15-31

Նոր սերնդի հրթիռ, որը հնարավորություն կտա Երկրից մեկնել Մարս և վերադառնալ ընդհամենը 2 ամսում

Մարսի վրա մարդկանց վայրէջք կատարելու նպատակի իրագործման ուղղին բարդ է և դժվարություններով լի։ Դրանցից մեկը մոլորակ բեռներ տեղափոխելն է, որը անհրաժեշտ է իրականացնել ավելի կարճ ժամանակում, քան մարդիկ ունակ են ապահովելու։ Ներկայիս տեխնոլոգիաների պայմաններում Երկրից դեպի Մարս և հակառակ ուղղությամբ ճանապարհորդության համար կպահանջվի գրեթե երկու տարի։
Այս խնդիրը լուծելու համար NASA-ն մշակում է Pulsed Plasma Rocket, PPR-ը, նախագծված է խորը տիեզերական առաքելություններն իրականացնելու համար, որը ավելի արագ է, քան ներկայիս շարժիչներն են թույլ տալիս՝ հնարավորություն տալով Երկրի և Մարսի միջև ճանապարհորդել ընդամենը երկու ամսում։
Բացի նրանից, որ այն հնարավորություն կտա հետագայում հեռահար առաքելություններ կատարել, PPR-ը կկիրառվի նաև շատ ավելի ծանր տիեզերանավերի իրավիճակներում։ Այդ իսկ պատճառով տիեզերանավի վրա կարող է տեղադրվել լրացուցիչ պաշտպանություն, որպեսզի երկարատև տիեզերական թռիչքների ժամանակ տիեզերագնացներն ավելի քիչ ենթարկվեն վնասակար բարձր էներգիայի մասնիկների ազդեցությանը։ PPR-ը կբացի տիեզերքի ուսումնասիրության բոլորովին նոր դարաշրջան։ Դրա բացառիկ կատարողականությունը տիեզերքի ուսումնասիրությունը հեղափոխելու ներուժ ունի։

Ծրագրի հայեցակարգն այժմ ՆԱՍԱ-ի NIAC ուսումնասիրության երկրորդ փուլում է, որի ընթացքում մշակողները կհիմնվեն առաջին փուլի գնահատականների վրա՝ օպտիմալացնելու շարժիչի կառուցվածքը, իրականացնելու գաղափարի փորձարկման փորձեր և նախագծելու տիեզերանավի կոնցեպտը՝ դեպի Մարս անձնակազմով թռիչքներն ավելի լավ պաշտպանելու համար: PPR-ը մի գեղեցիկ օր կարող է ՆԱՍԱ-ին էլի մոտեցնել Մարսի վրա բազաներ կառուցելուն, որտեղ առայժմ միայն ռոբոտ հետախույզներ են գնում։
Դիտվել է 7577անգամ
Վերջին լուրեր