22 / Մայիս / 2024 : 16-28

ԵՄ-ն ընդունել է աշխարհում առաջին արհեստական բանականությանը սահմանափակող օրենքը

Եվրամիությունը որոշում է կայացրել ընդունելու աշխարհում առաջին արհեստական բանականությունը կարգավորող օրենքը։ Փաստաթուղթը համապարփակ կանոնների խումբ է և հիմնված է ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներում, բժշկական սարքերում, ֆինանսական ծառայություններում, կրթական և այլ ոլորտներում դրանց օգտագործման ռիսկերի գնահատման վրա: Նախատեսվում է իսպառ արգելվել «սոցիալական վարկանիշային» համակարգերի կիրառումը, որոնք տվյալների վերլուծության հիման վրա դասակարգում են քաղաքացիներին։ ԱԲ-ի օգտագործումը կարգելվի նաև ոստիկանությունում՝ կարիքների համար կանխատեսող մոդելավորման համար, աշխատավայրերում, դպրոցներում մարդկանց հուզական ճանաչման նպատակով։ Այս օրենքի համաձայն նման հաստատություններում մասնավորապես կարգելվի օգտագործել ԱԲ-ի գեներատորներ, ինպպիսին է ChatGPT-ն։ Այս օրենսդրության հիմնական նպատակն է ԱԲ տեխնոլոգիաների կիրառման հարցում ապահովել վստահություն, թափանցիկություն և հաշվետվողականություն՝ առանց խոչընդոտներ ստեղծելու նորարարության համար։ Օրենքի ընդունման հիմքում կա նաև հեղինակային իրավունքի պահտպանման կետը, որը կարգելի նման գեներատորներին օգտագործել այլ անձանց տվյալները և սեփականությունը՝ առանց նրանց համաձայնության։ Օրենքը խախտելու համար ընկերությունները կտուգանվեն մինչև 35 մլն եվրո կամ տարեկան հասույթի 7%-ի չափով։ Սա առաջին հերթին կվերաբերի ամերիկյան տեխնոլոգիական հսկաներին, ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը և OpenAI-ը:
Դիտվել է 3766անգամ
Վերջին լուրեր