27 / Մայիս / 2024 : 16-11

Apple-ը թողարկում է ԱԲ գործիք, որը կսղագրի հանդիպումների, դասախոսությունների ձայնագրությունները

Apple-ի՝ նշումներ անելու համար նախատեսված հավելվածներն այլևս կլինեն ավելի խելացի։ iOS 18-ը համալրված կլինի իրական ժամանակում աուդիոն տեքստի վերածելու և արհեստական բանականության տեխնոլոգիայի հիման վրա տեքստային նշումներից ամփոփագրեր կազմելու հնարավորությամբ: Այն կկարողանա ճանաչել ձայնը ձայնագրություններում՝ առանձնացնելով տեքստերի կարևոր մասերը։

Apple-ը մշակում է աուդիոն սղագրելու և ամփոփագրեր ստեղծելու բարելավված հնարավորություն:

Voice Memos հավելվածում կավելացվի աուդիո ձայնագրությունների ակնթարթային սղագրման հնարավորություն։ Սղագրումն սկսելու համար օգտատերերը պետք է պարզապես սեղմեն հատուկ կոճակը:
Notes հավելվածում խոսքի սղագրման հետ մեկտեղ կներառվի ձայնագրված ձայնի հիման վրա տեքստի ամփոփագրի ավտոմատ ստեղծման գործառույթ: Այս տեխնոլոգիայի միջոցով ստեղծված նշումներում անմիջապես օգտատիրոջը տրամադրվի տեքստի ամփոփ տարբերակը և օգտատերը ստիպված չի լինի լսել ամբողջ ձայնագրությունը: Սղագրման ժամանակ սխալները նվազագույնի հասցնելու և տեղեկությունն ամփոփելու համար բնօրինակ ձայնագրությունները կպահպանվեն հավելվածում՝ ստեղծված տեքստի հետ միասին: Դա արվում է կարևոր տվյալների կորցնելուց խուսափելու համար:
Դիտվել է 2714անգամ
Վերջին լուրեր