29 / Մայիս / 2024 : 15-10
Facebook-ը նախատեսում է օգտագործել օգտատերերի լուսանկարներն ու գրառումները AI-ի մարզման համար
Facebook-ը հայտարարել է իր գաղտնիության քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք կապված են օգտատերերի լուսանկարների և հաղորդագրությունների օգտագործման հետ՝ արհեստական բանականության զարգացման համար։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունիսի 26-ից։Facebook-ի միլիոնավոր օգտատերերի հաղորդագրությունները, լուսանկարները և այլ հանրային բովանդակությանը հասանելի տվյալները կօգտագործվեն Meta-ի նեյրոնային ցանցերի վերլուծության համար։ Վերջինս նպատակն ունի զարգացնելու և բարելավելու AI գործիքի աշխատանքը: Նենք, որ Մարկ Ցուկերբերգի ընկերությունն արդեն մի քանի տարի ավելացնում է ներդրումները արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացման համար, որոնք պահանջում են հսկայական քանակությամբ տարբեր տվյալներ վերապատրաստման համար։Լսարանի կողմից, սակայն, նորությունը չի սացել դրական արձագանք։ Չնայած նրա, որ ընկերության մանսագետները պնդում են, որ այս թարմացումները կլինեն օգտակար ոչ միայն ընկերության, այլև օգտատերերի համար, լսարանը չի ցանկանում, որպեսզի facebook-ը օգտագործի իրենց իսկ անձնական տվյալները։ Meta-ն ընդգծում է, որ յուրաքանչյուր օգտատեր ունի «առարկելու իրավունք»։ Դա կարելի է անել հատուկ ձևի միջոցով՝ օգնության էջում։ Ձևաթղթում դուք պետք է նշեք ձեր տվյալները և առարկության պատճառը: Meta-ն պարտավոր է քննարկել առարկությունը և գնահատել այն տվյալների պաշտպանության գործող օրենսդրության համաձայն: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե առարկությունը բավարարվի, Facebook-ը դեռ կարող է օգտագործել որոշ տվյալներ՝ AI-ի մարզման համար, օրինակ, երբ այլ մարդիկ կիսվում են կամ նշում են օգտատիրոջ բովանդակությունը իրենց գրառումներում:
Դիտվել է
868անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...
06 / Ապրիլ / 2020
Գիտնականները ձայնագրել են պինգվինների ստորջրյա խոսակցությունը
Հարավաֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են պինգվինները խոսում ջրի տակ: Այս մասին տեղեկացնում է sciencealert.com...
06 / Ապրիլ / 2020
Ամերիկացի ինժեները ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել
Կալիֆոռնիացի Ալեքս Անիմաշոնը, որը նախկինում Jaguar Land Rover և Mobius Motors ընկերություններում որպես ինժեներ է աշխատել, ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել, գրում է newatlas.com կայքը։
Անիմաշոնը...
06 / Ապրիլ / 2020
Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ՝ վերազինելով գործարանային արտադրամասերը. Լamborghini.com
Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ վերազինում է իր գործարանային որոշ արտադրամասեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու նպատակով:
Ինչպես հայտնում է ընկերության...