Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Մայիս / 2024 : 15-21
Samsung-ը դարձել է աշխարհում սմարթֆոնների վաճառքի առաջատարը Samsung ընկերությունը, իր սմարթֆոնների վաճառքի ցուցանիշով առաջ է անցել Apple-ից՝ դարնալով աշխարհում առաջատարը։
Միայն այս տարի, Samsung-ին հաջողվել է վաճառել ավելի քան 59,4 մլն սմարթֆոն։

Այս տարի Samsung-ին բաժին է հասել համաշխարհային վաճառքների 20%-ը, իսկ Apple-ը զիջել է դիրքերը՝ զբաղեցնելով շուկայի 17% մասնաբաժինը։
Դրանից առաջ Samsung-ի մասնաբաժինը անցյալ տարվա երկրորդ և երրորդ եռամսյակներում կազմում էր 20%, իսկ նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ 22%-ի, որի շնորհիվ հարավկորեական արտադրողը կրկին առաջատար դիրք էր զբաղեցնում համաշխարհային շուկայում։

Համաշխարհային շուկայում բոլոր ապրանքանիշերի սմարթֆոնների վաճառքից ստացված ընդհանուր հասույթն առաջին եռամսյակում աճել է 7%-ով։ Ավելի քան 10 արտադրողներ արդեն թողարկել են արհեստական ​​բանականության գործառույթներով սմարթֆոններ, որոնք, ընդհանուր առմամբ, ներկայացվել է ավելի քան 30 մոդել։
Նախատեսվում է, որ դրանք զբաղեցնելու են համաշխարհային շուկայի 11 տոկոսը։
Դիտվել է 7491անգամ
Վերջին լուրեր