04 / Հունիս / 2024 : 16-00

Չինացի տիեզերագնացները պատմության սահմանել են ռեկորդ՝ բաց տիեզերքում մնալով ավլեի քան 8 ժամ

Չինացի տիեզերագնացներ Յե Գուանգֆուն և Լի Գուանգսուն մայիսի 28-ին 8,5 ժամ են անցկացրել բաց տիեզերքում՝ սահմանելով նոր ռեկորդ Չինաստանի համար։

2008-ից ի վեր մինչ օրս չինացի տիեզերագնացները 16 զբոսանք են կատարել բաց տիեզերքում, իսկ իեզերագնաց Չժայ Չժիգանգն դարձավ առաջին չինացին, որը քայլեց տիեզերանավից դուրս տարածքում: Այս անգամ չինացի տիեզերագնացներ Յե Գուանգֆուն և Լի Գուանգսուն մայիսի 28-ին 8,5 ժամ են անցկացրել բաց տիեզերքում և սահմանել նոր ռեկորդ։

Այս ընթացքում տիեզերագնացները տիեզերական աղբի դեմ պաշտպանիչ սարք են տեղադրել և ստուգել կայանի սարքավորումները։ Տիեզերական աղբը ծրագրի համար լուրջ խնդիր էր դառձել:
Դիտվել է 3641անգամ
Վերջին լուրեր