05 / Հունիս / 2024 : 14-45

Instagram-ը տեղադրում է գովազդներ, որոնք հնարավոր չէ բաց թողնել

Instagram-ը այժմ սկսել է տեղադրել գովազդներ, որոնք բաց թողնելը անհնար կլինի։ Այժմ հարթակում հնարավոր է թերթել կամ բաց թողնել story-ի կամ reels-հատվածում հայտնվեղ գովազդները, բայց հարթակի ստեղծողները պլանավորում են սահմանափակել այս հնարավորությունը։ Գովազդները հետհաշվարկի միջոցով սահմանափակելու են օգտատիրոջ գործողությունները և միայն հետհաշվարկի ավարտից հետո թույլատրելու փակել կամ թերթել գովազդը։ «Մենք միշտ փորձում ենք գտնել այլընտրանքային լուծումներ գովազդի զարգացման և դրա արդյունավետության բարձրացման համար» - նշվում է Meta ընկերության հայտարարության մեջ։ Սակայն որոումը չի գոհացնում հարթակի մի շարք օգտատերերի։ Շատերը նշում են, որ ընկերության կողմից սա ուղղակի գումար վաստակելու նոր միջոց կարող է հանդիսանալ և օգտատերերը ուղղակիորեն կդադարեն օգտվել հարթակից։ Meta-ն առաջին խոշոր ընկերությունը չէ, որ տեղադրում է «պարտադիր» գովազդներ․ շատ երկրներում՝ իր ոչ premium օգտատերերի համար, Youtube-ը ևս առաջարկում է գովազդներ, որոնք փակել հնարավոր չէ։ Վերջերս TIkTok-ի ստեղծողների կողմից անցկացված տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտադիր գովազդների կիրառումը ոչ թե խթանում, այլ նվազեցնում է հարթակի օգտագործման ցուցանիշը։ Օգտատերերի ավելի քան 70%-ը նախընտրում է իր կամքով բաց թողնել կամ դիտել գովազդները։
Դիտվել է 3761անգամ
Վերջին լուրեր