06 / Հունիս / 2024 : 15-41

Պատմության մեջ առաջին անգամ ընկերության կապիտալը գերազանցել է 3 տրիլիոն դոլարը

Գրաֆիկական պրոցեսորներ արտադրող Nvidia ընկերության բաժնետոմսերի գինն հասել է 1224,40 դոլարի՝ աճելով 5%-ով։ Ընկերության շուկայական կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3 տրիլիոն դոլարը, իսկ աժնետոմսերի շուկայական արժեքի աճը տեղի է ունեցել արհեստական բանականության տեխնոլոգիաների կենտրոնում գտնվող այս ընկերության բաժնետոմսերի ցանկալի լինելու պատճառով։

Google-ը, Microsoft-ը, Meta-ն, Amazon-ը, OpenAI-ը և նմանատիպ մի շարք այլ ընկերություններ միլիարդավոր դոլարներ են ծախսում Nvidia-ի արտադրանքների գնման վրա:
Ընկերությունն իր կապիտալիզացիայով առաջ է անցել Apple-ից և զբաղեցրել է երկրորդ տեղը աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների ցանկում՝ Microsoft-ից հետո։

Nvidia-ի բաժնետոմսերը վերջին հինգ տարիների ընթացքում աճել են ավելի քան 3224%-ով։ Nvidia-ի ակտիվների արժեքի և պահանջարկի արագ աճը վերջին տարիներին պայմանավորված է տեխնոլոգիական արդյունաբերության գրաֆիկական պրոցեսորների մեծ հայտնիությամբ, քանի որ դրանք լայնորեն օգտագործվում են արհեստական բանականության ավելի մեծ մոդելներ ստեղծելու գործընթացում:
Դիտվել է 7944անգամ
Վերջին լուրեր