07 / Հունիս / 2024 : 16-47

Telegram-ը կթողարկի արժույթի նոր տեսակ

Telegram-յան հարթակում գործարկվել է արժույթի նոր տեսակ՝ Stars, որով հնարավոր կլինի վճարել թվային ապրանքների և ծառայությունների համար Telegram հավելվածներում՝ էլեկտրոնային գրքերից և առցանց դասընթացներից մինչև խաղերի իրեր։ Stars-ը հնարավոր կլինի գնել վճարային մի արք համակարգերի միջոցով: Apple-ը և Google-ը Stars արժույթ գնելիս օգտատերերից 30% միջնորդավճար կպահեն։ Սակայն հարթակը պլանավորում է սուբսիդավորման միջոցով զրոյացնել միջնորդավճարները։ Հեղինակները նշում են, որ Stars-ը հնարավոր կլինի վերածել Toncoin կրիպտոարժույթի և օգտագորշել այլ հարթակներում ևս։ Մեսենջերի ստեղծողները խոստանում են ապագա թարմացումներում ներառել Stars արժույթի մի շարք նոր գործառույթներ։ Մինի հավելվածներում թվային ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելուց բացի օգտատերերը նաև կկարողանան նվերներ ուղարկել իրենց ընկերներին։
Դիտվել է 1711անգամ
Վերջին լուրեր