Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2024 : 15-21

Գիտնականները հայտնաբերել են նոր էկզոմոլորակ

ՆԱՍԱ-ի TESS արբանյակը հայտնաբերել է մի մոլորակ, որn իր յուրահատկությամբ զարմացրել է աստղագետներին: Ֆենիքս մոլորակը արտասովոր է որ միայն իր տեսքով, այլև իր մթնոլորտի դիմացկունությամբ արեգակի նման ուժեղ ճառագայթումներին: Ֆենիքսը սովորականից ավելի փոքր է, հին և տաք։ Գտնվելով Երկրից մոտ 1800 լուսատարի հեռավորության վրա՝ մոլորակը պտտվում է իր աստղի շուրջ, մոտ 5,6 միլիոն մղոն հեռավորության վրա, ինչի արդյունքում տարին այս մոլորակի վրա տևում է ընդամենը 4,2 երկրային օր: Նման մոտ հեռավորությունը պետք է հանգեցներ մոլորակի մթնոլորտի մաքրման, սակայն մոլորակը շարունակում է պահպանել իր փքված մթնոլորը, ինչն էլ հենց դարձել է հետաքրքրության պատճառ։ Ֆենիքսի հայտնաբերումն ընդգծում է էկզոմոլորակների բազմազանությունը, առաջ քաշում նաև վարկածներ, որոնք փոխում են մեր՝ մոլորակային համակարգերի էվոլյուցիայի մասին ունեացած պատկերացումները: Հետազոտողները կանխատեսում են, որ չնայած մոտ 10 միլիարդ տարեկան լինելուն՝ Ֆենիքսը կթուլանա և, դադարելով դիմադրել, 100 միլիոն տարվա ընթացքում կկորցնի իր մթնոլորտը և, մոտենալով իր աստղին, կկլանվի դրա կողմից։
Դիտվել է 10575անգամ
Վերջին լուրեր