11 / Հունիս / 2024 : 15-11

Apple-ը թողարկել է ամբողջովին նոր IOS 18 թարմացումը

WWDC 2024 միջոցառման շրջանակներում Apple ընկերությունը ներկայացրել է նոր iOS 18 օպերացիոն համակարգը: Այն հագեցած է մի շարք ծրագրային փոփոխություններով, թարմացումներով և նորություններով։ Հավելումներից առաջինը գլխավոր էկրանի կարգավորման փոփոխությունն է, որը օգտատերերին հնարավորություն կտա հավելվածների պատկերակները տեղադրել էկրանի ցանկացած հատվածում։ Հնարավոր կլինի նաև հավելվածները թաքցնել հիմնական էկրանից։ Այժմ օգտատերերը կարող են նաև ըստ իրենց հայեցողության փոխել պատկերակների գույնը: iOS 18-ում մեծ ուշադրություն է հատկացվել գաղտնիությանը․ նոր թարմացման միջոցով օգտատիրոջ ընտրած ցանկացած հավելվածի գործարկման համար կպահանջվի Face ID նույնականացում: Այսպիսի գործառույթ կարող է տեղադրվել նաև մի քանի հավելվածներ պարունակող թղթապանակում:
Messages հավելվածն կդառնա էլ ավելի բազմաֆունկցիոնալ՝ հնարավորություն տալով օգտագործել ցանկացած էմոջի Tapback-ի պատասխաններում,ստեղծել նորերը նկարագրության օգնությամբ ։ Հասանելի կլինեն նաև ֆորմատավորման նոր տարբերակներ, ինչպիսիք են՝ թավը, ընդգծվածը, գծանշվածը և շեղատառը: Apple-ը նաև զարգացրել է iPhone-ի արբանյակային հաղորդակցության հնարավորությունները՝ ավելացնելով բջջային ծառայության բացակայության դեպքում արբանյակի միջոցով հաղորդագրություններ փոխանակելու հնարավորությունը: Հավելվածը Photo հատվածում այժմ ունի տեսակավորում՝ ըստ դեմքերի և հավաքածուները վերևում ամրացնելու հնարավորություն դրանք արագ գտնելու համար:
Apple-ի այս թողարկման թերևս ամենամեծ թարմացումը Apple Intelligence-ն է՝ արհեստական բանականության համակարգ, որը կդառնա iOS 18-ի մաս: Արհեստական ​​բանականության բազմաթիվ հնարավորություններից են Messages-ում պատկերներ հեշտությամբ ստեղծելու, տարբեր հարցերի պատասխանելու, տեքստի ամփոփում տրամադրելու հնարավորությունը և շատ ավելին: iOS-ն այժմ կկարողանա ավելի խելամտորեն առաջնահերթություն տալ ծանուցումներին՝ ցույց տալով ամենակարևորները նախքան ամբողջական ցանկին անցնելը: OpenAI-ի հետ համագործակցության արդյունքում ChatGPT-ն կլինի ամբողջովին անվճար՝ կցված iOS 18-ին։
Իսկ ահա Apple–ի նոր հեռախոսի՝ Iphone 16-ի թողարկումը նախատեսվում է 2024–ի սեպտեմբերին։ Ահա թե ինչպիսին կլինեն նոր մոդելի հեռախոսները՝
Դիտվել է 10160անգամ
Վերջին լուրեր