12 / Հունիս / 2024 : 15-06

Իլոն Մասկը չեղարկել է OpenAI-ի դեմ իր դատական հայցը

Օրերս Իլոն Մասկը հանկարծակիորեն հետ է կանչել Կալիֆորնիայի նահանգային դատարանում OpenAI-ի և ընկերության երկու համահիմնադիրների՝ Սեմ Ալթմանի և Գրեգ Բրոքմանի դեմ իր ամիսներ առաջ ներկայացրած դատական հայցը։

OpenAI-ի և Apple-ի նոր համագործակցության մասին հրապարակված այտարարությունից հետո, Մասկը հրապարակային քննադատություն էր հնչեցրել ընկերությունների հասցեին և չէր խրախուսել նման համագործակցությունը։ Այս դեպքից ընդհամենը մեկ օր անց, գործարարն, առանց որևէ հիմք նշելու, հետ է կանչել իր դատական գործի հայտը։

Դատական գործը ներկայացվել էր ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի դեմ, քանի որ նշվում էր, որ նրանք խախտել են գործունեության ոչ առևտրային բնույթի մասին պայմանագիրը։ Իլոն Մասկը պնդում էր, որ OpenAI-ի առաջնահերթությունների փոփոխությունը դեպի առևտրային շահեր, չի համապատասխանում իրենց սահմանած նախնական նպատակներին՝ ստեղծելու արհեստական ​​բանականություն, որը կգործի ի շահ մարդկության:
Եթե գործը հետ չկանչվեր, ապա չորեքշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյի դատարանում կանցկացվին լսումներ, որտեղ դատավորը պետք է կայացներ որոշում՝ գործը կարճելու կամ շարունակելու համար։

2023-ին Մասկը ներկայացրել էր իր սեփական AI ստարտափը xAI-ը, որն անցած ամիս հայտարարեց B Series-ի 6 միլիարդ դոլարի ֆինանսավորման փուլի մասին:
Դիտվել է 2679անգամ
Վերջին լուրեր