14 / Հունիս / 2024 : 14-57

5 ամենատարօրինակ բիզնեսգաղափարները, որոնք հասել են հաջողության

Մարդկային երևակայությունն անսահման է։ Բավական է ընդհամենը ստեղծել գաղափար և այն հնարավոր է հեշտությամբ իրագործել։ Այդ գաղափարներից ոչ բոլորն են, որ ունեն իմաստ կամ արդյունավետություն, սակայն դա չի խանգարում բիզնեսին՝ դառնալու հայտնի և հաջողված։


Ներկայացնենք բիզնեսի գաղափար, որոնք թեև տարօրինակ են ու անիմաստ, բայց մեծ հաջողություն են բերել ստեղծողներին։

Տարայով օդի վաճառք


«Օդից փող ստեղծելն» այլևս իրական է: Գաղափարը սկիզբ է առել Չինաստանում, որտեղ բազմաքանակ գործարանների աշխատանքի հետևանքով օդն օր օրի աղտոտվում է: Swiss Alpine Air ընկերությունը ևս կիրառեց այս միտքը՝ վաճառելով պահածոյացված ալպիական օդ: Այժմ տարածված է համաշխարհային աստղերի, օրինակ՝ Ռիհաննայի, Քանյե Ուեսթի համերգների օդի վաճառքը:

Գրկախառնության ծառայություն


Մինչև այժմ Եվրոպայում և ԱՄՆ-ում հաճախ կարելի է հանդիպել գրկախառնվելու հրավիրող մարդկանց: Այսպիսի ծառայությունների վրա մասնագիտացած է օրինակ The Snuggery ընկերությունը, որտեղ մեկ ժամ գրկախառնությունն արժե 60$, իսկ մեկ գիշերը՝ 425$: Գաղափարը սկիզբ է առել Ճապոնիայում, և միանգամից մեծ պահանջարկ է ստացել հանրության շրջանում։

Պահածոյացված էմոցիաներ


2004 թվականին ստեղծված դանիական առած այս նախագիծը ենթադրում է 8 եվրո արժեքով փոքր սրվակների մեջ խտացված էմոցիաների վաճառք: Սա խորհուրդ չի տրվում խմել, սակայն հոգեբանական առումով կա կարծիք, որ սեփական թերությունների ու վախերի ընդունումը դրանց հաղթահարման առաջին քայլն է: Վաճառվում են նաև բացասական էմոցիաներով սրվակներ, որոնք դնելով երևացող տեղում՝ մարդն, ըստ հեղինակի, անընդհատ կհիշի դրանց մասին ու կփորձի վերացնել:

Գովազդ մարդու գլխի վրա


Գովազդային դաջվածքների համար սեփական մարմնի օգտագործումը սկիզբ է առել ամերիկացի Բրենդոն Չիկոտսկուց, ով, որոշելով իր ճաղատ գլուխն օգտագործել գովազդային հայտարարությունների համար, մեկ ժամվա համար ստացել է մոտ 320$: Բրենդոնը պնդում է, որ իր բիզնեսը սոցիալական մարքեթինգի մի նոր փուլ է ստեղծել, և որ գովազդի այս տեսակը նույնիսկ քաղաքի փողոցներում ավելի արդյունավետ կարող է լինել։ Կան մարդիկ, ովքեր կլորիկ գումարի դիմաց անում են նաև մշտական, չմաքրվող գովազդային դաջվածքներ:

Բաժանման բյուրո

Ծանություններ կազմակերպող հարթակները հայնտի են բոլորիս,, դրանք շատ են և արդյունավետ։ The Breakup Shop-ը, իր տարբերություն մյուս ընկերությունների, մտածեց, որ դրա հակառակը ևս անհրաժեշտություն է և չսխալվեց: Այս ծառայությունը նախատեսված է նրանց համար, ովքեր ժամանակ չունեն, ամաչում են կամ պարզապես չեն ցանկանում ցավ պատճառել իրենց զուգենկերոջը բաժանման պահին, ուստի այս թիմը հրաժեշտի նամակը կգրի ձեր փոխարեն: Լրացուցիչ վճարի դիմաց նրանք կարող են նաև ուղարկել իրենց աշխատողին, որը հոգեբանների կողմից մշակված հատուկ տեքստերով կկարողանա հնարավորինս մեղմ հայտնել նորությունը:
Դիտվել է 6184անգամ
Վերջին լուրեր