18 / Հունիս / 2024 : 16-14

Օլիմպիական խաղերի ընթացքում կփորձարկվեն առաջին «թռչող տաքսիները»

Ֆրանսիայի տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է նոր «թռչող տաքսիներ», որոնք առաջին անգամ փորձարկվելու են հենց Օլիմպիական խաղերի ժամանակ։ Այս դրոնանման ուղղաթիռները կարող են շատ ավելի կարճ ժամանակամիջոցում տեղափոխել որոշակի քանակությամբ մարդկանց խմբերի, ինչը խաղերի ընթացքում մեծ անհրաժեշտություն է։ Մեքենան լիցքավորվող մարդկոցով է և արտադրում է ածխածնի անհամեմատ փոքր քանակություն, ինչն արդեն իսկ խոսում է դրա՝ միջավայրի վրա դրական ազդեցություն ունենալու մասին։ Արդեն իսկ Փարիզի մի շարք հատվածներում կառուցվում են կայանատեղիներ, որտեղ հնարավոր կլինի վայրեջք կաարել «թռչող տաքսիներով»։ Մեքենայի ստեղծողները նշում են, որ նման տեսակի մեքենաներ մարդկանց հայտնի են եղել միայն ֆիլմերից, սակայն այժմ արդեն հնարավոր կլինի օգտագործել դրանք որպես փոխադրամիջոց։ Սակայն մեքենայի ստեղծման վերաբերյալ դժգոհությունները շատ են։ Որոշ կազմակերպություններ նշում են, որ, չնայած դրա խմբերին տեղափոխելու համար նախատեսված լինելուն, տաքսիներում առկա է ուղևորի միայն մեկ նստատեղ։ Բացի այդ, փոխադրամիջոցից օգտվելը ֆինանսապես հասանելի չէ բոլորին, իսկ ընկերության եկամուտները խիստ սահմանափակեն․ նախագծի վրա 650 միլիոն դոլարից ծախսվել է 600-ը՝ գրեթե ամբողջովին սնանկացման շեմին հասցնելով ընկերությանը։
Դիտվել է 4159անգամ
Վերջին լուրեր