Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հուլիս / 2024 : 15-15

Կրիպտոարժույթի նոր խաբեություն Telegram-ում․ ինչպե՞ս խուսափել

Բացահայտվել է ռուսալեզու օգտատերերից Telegram-ի օգտահաշիվներն ու կրիպտոարժույթները գողանալու նոր սխեմա։ Օգտագործելով ֆիշինգային բոտ՝ չարագործները հարձակվում են թվային ակտիվներ ունեցողների վրա, որոնք գործարքներ են կատարում մեսենջերի ներսում:

Ընկերությունն արդեն գրանցել է մի քանի նման կեղծ բոտ։ Նրանք փնտրում են օգտատերերի, որոնք ցանկանում են կրիպտոարժույթով գործարքներ կատարել Telegram-ի միջոցով և կապ են հաստատում նրանց հետ՝ գործարքն ավարտելու պատրվակով։ Այնուամենայնիվ, հենց սկզբից պոտենցիալ տուժողին տեղեկացվում է, որ անվտանգության մակարդակը բարձրացնելու և կարգավորող մարմինների պահանջներին համապատասխանելու համար ենթադրաբար անհրաժեշտ է ստուգում անցնել, հակառակ դեպքում կրիպտո դրամապանակը կսառեցվի։

Խաբեբաներն, առաջարկելով իրականացնել հատուկ «նույնականացման» ծառայություն, նրանք մարդուն ուղղորդում են դեպի ֆիշինգային ռեսուրս, որտեղ օգտատերը մուտք էգործում Telegram-ի իր օգտահաշիվ և անցնում նույնականացում: Սակայն փաստացի այդ ամենն անհրաժեշտ է զոհի մեսենջերի օգտահաշիվը գողանալու և նրա անունից գործարքներ կատարելու համար։ Զոհի Telegram օգտահաշվի միջոցով խաբեբաները մուտք են գործում նրա կրիպտոարժույթի դրամապանակ՝ Telegram Wallet: Արդյունքում, վտանգ կա, որ օգտատերը կարող է կորցնել ոչ միայն իր օգտահաշիվը, այլև կրիպտոարժույթը:
Դիտվել է 2821անգամ
Վերջին լուրեր