04 / Հուլիս / 2024 : 14-39

Amazon-ի ղեկավար Ջեֆրի Բեզոսը վաճառում է իր՝ 5 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերը

Amazon ընկերության հիմնադիր Ջեֆրի Բեզոսը հայտնել է իր՝ 25 միլիոն բաժնետոմս վաճառելու մասին, որոնք կարժենան մոտ 5 միլիարդ դոլար։Չնայած բաժնետոմսերի նման վաճառքին` Բեզոսը կպահպանի ընկերությունում ունեցած մասնաբաժնի զգալի մասը` մոտ 912 մլն բաժնետոմս, որը ներկայացնում է ընկերության բաժնետոմսերի 8,8%-ը։Բեզոսը ներկայումս աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում երկրորդն է՝ 221,6 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ: Նրան են պատկանում նաև Blue Origin-ի և The Washington Post-ի բաժնետոմսերը:Վերջերս Ջեֆ Բեզոսի Սիեթլից տեղափոխվել է Մայամի, ինչը բուռն քննարկումների տեղիք տվեց: Եթե Վաշինգտոն նահանգը կապիտալի 7% շահութահարկ է գանձում, Ֆլորիդայում նման հարկ չկա, իսկ դա նշանակում է, որ Բեզոսը կարող է միլիոնավոր դոլարներ խնայել:

Դիտվել է 657անգամ
Վերջին լուրեր