Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հուլիս / 2024 : 14-46

Մինչև այս տարվա վերջ տեղի կունենա պատմության առաջին անհատական տիեզերական զբոսանքը

SpaceX ընկերությունը նախատեսում է իրականացնել պատմության մեջ առաջին մասնավոր տիեզերական զբոսանքը: Ծրագիրը՝ Polaris Dawn-ը, նախատեսվում է իրականացնել այս տարվա հուլիսի 30-ից հետո՝ դարձնելով այն պատմության մեջ առևտրային առաջին նախաձեռնությունը: Նշվում է, որ ծրագիրը որոշված էր իրականացնել դեռևս 2022-ին, սակայն որոշ տեխնիկական խնդիրների հետևանքով այն տեղափոխվեց 2024-ի երկրորդ կես։

Առաքելությունն ամբողջությամբ մասնավոր է: Չորս տիեզերական զբոսաշրջիկներ կթռչեն Falcon 9 հրթիռով, որն իր հերթին Crew Dragon տիեզերանավը կտեղափոխի ուղեծիր: Այնտեղ զբոսաշրջիկներից երկուսը դուրս կգան առաջին տիեզերական զբոսանքի: Տիեզերական զբոսաշրջիկները ակնկալում են նաև սահմանել նոր ռեկորդ՝ հասնելով մինչև 1400 կմ բարձրության՝ 1966 թվականի Gemini 11-ի ցուցանիշից ավելի բարձր:
Անձնակազմը կանցկացնի 38 գիտափորձ՝ մոտ մեկ շաբաթ շարունակ՝ ուսումնասիրելով Վան Ալենի ճառագայթման գոտիների ազդեցությունը:
Սակայն այս հսկայական ծրագիրը բախվում է մի շարք մարտահրավերների, որոնց մասին խոսել է՝ Ջարեդ Այզեկմանը՝ այս նախաձեռնության հեղինակը։
Սկաֆանդրների հարմարեցումը եղել այդ խնդիրներից առաջնայինը, քանի որ ճկուն արժման և պաշտպանության ուժեղացման համար անհրաժեշտ էր ամբողջովին փոխել և կատարելագործել սկաֆանդրների դիզայնը։ Ռադիացիոն վտանգը ևս մեծ էր։
Առաքելությունը զբոսաշրջիկներին կտնի Վան Ալենի ճառագայթման գոտ, ինչը վտանգ է հարուցում անձնակազմի առողջության համար:
Crew Dragon տիեզերանավը ի սկզբանե նախատեսված չի եղել ապահերմետիզացման և ճնշման վերականգնման համար: Անհրաժեշտություն էր այն վերափոխել այս առաքելության համար:
Ակնկալվող բարձրությունը՝1400 կմ, ևս վտանգավոր է, քանի որ նման բարձրության հասնելը տեխնիկական մարտահրավեր է, ինչը պահանջում է հստակ նախապատրաստում:
Դիտվել է 6460անգամ
Վերջին լուրեր