Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հուլիս / 2024 : 14-38

ԱՄՆ-ում մշակվում են կրիպտո չիպեր, որոնք հնարավորություն կտան վճարում կատարել ձեռքի կամ մտքի միջոցով

Պատկերացրեք, որ մի օր մարդիկ կսկսեն ապրել մի աշխարհում, որտեղ վճարում կատարելու համար անհրաժեշտ չիլինի ոչ կանխիկ, ոչ էլ նույնիսկ անկանխիկ գումար․ դուք հնարավորություն կունենաք վճարել ձեր ձեռքի կամ մտքի միջոցով։ Պատկերացնել անհրաժեշտ չէ, քանի որ ԱՄՆ-ում արդեն իսկ ստեղծվում են կրիպտոարժույթի նման չիպեր, որոնք, տեղադրվելով մարդու մաշկի տակ, հնարավորություն կտան նրան առանց որևէ խոչընդոտի վճարում կատարել։ Իմպլանտացվող գաջեթը, որը կոչվում է Apex, աջակցում է Satochip դրամապանակին և Seedkeeper հավելվածին: Այն վերահսկվում է հավելվածի միջոցով, սակայն գործարքները կատարվում են անմիջապես չիպի ներսում: Ստեղծողները նշում են նաև, որ առաջիկայում այս չիպերի օգնությամբ հնարավոր կլինի մտքի և ուադրության կենտրոնացմամբ կատարել մի շարք վճարումներ։ Նոր արտադրանքն արդեն վաճառքի է հանվել: Apex-ի արժեքը 349 դոլար է:
Դիտվել է 1033անգամ
Վերջին լուրեր