Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Հուլիս / 2024 : 15-36

Ամբողջ աշխարհում խափանվել է Microsoft օպերացիոն համակարգը՝ առաջացնելով տասնյակ ցանցային խնդիրներ

Տասնյակ հաստատություններում, բանկերում, վճարման համակարգերում և այլ հարթակներում՝ դեռևս անհայտ պատճառներով, տեղի է ունեցել զանգվածային ՏՏ խափանում: Խափանման հիմնական կենտրոնում է եղել Ավստրալիան, որտեղ հեռարձակման ցանցերը և սուպերմարկետները մեծ անսարքությունների են բախվել: Մի շարք ավիաընկերություններ, ներառյալ United, Delta և American Airlines-ը, նույնիսկ ստիպված են եղել կասեցնել իրենց թռիչքները ամբողջ աշխարհում:
Չնայած խափանման պատճառը դեռևս հայտնի չէ՝ հավանական աղբյուրներից մեկը համարվում է Microsoft-ի համակարգչային օպերացիոն համակարգը: Microsoft-ը հայտնել է, որ խնդիրը դեռևս հետաքննության փուլում է։ Հնարավոր է նաև, որ խափանումը կապ ունենա գլոբալ կիբերանվտանգության ընկերություն Crowdstrike-ում առաջացած խնդրի հետ:
Դիտվել է 2360անգամ
Վերջին լուրեր