Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հուլիս / 2024 : 15-31

Ստեղծվել են ռոբոտ շներ, որոնք կզբաղվեն աղբահանությամբ

Dynamic Legged Systems Lab-ը թողարկել է VERO ռոբոտին, որը կարող է լողափերը մաքրել աղբից։ Նախագիծը վերցված է չինական AlienGo ռոբոտից՝ հագեցած փոշեկուլով, հատուկ ճկուն խողովակներով և գխադիրներով։ Երկու տեսախցիկների օգնությամբ ռոբոտը ճանաչում է ծխախոտի մնացորդները ծովափին և, ոտքը դնելով դրա կողքին, սպասում, որ օդն այն քաշի ներս՝ հատուկ տարրայի մեջ։ Այն նաև հնարավորինս շատ թափոններ հավաքելու համար արդյունավետ հավաքման երթուղի է գծում: Հետազոտությունները փաստում են, որ VERO-ն ունակ է լողափերում հավաքել ծխախոտի մնացորդների մինչև 90%-ը։Ռուսական «Սեվերստալ» ընկերությունն ևս սկսել է աշխատել Deep Robotics ռոբոտ շանն արտադրամասերում կիրառելու ուղղությամբ՝ լատարելով իր առաջին փորձերը։ Ռոբոտը համարված է համակարգչային տեսողությամբ, 3D պրոֆիլավորման և LiDAR-ի ժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս ռոբոտ շանը կատարել տարբեր առաջադրանքներ, այդ թվում՝ չափել առարկաներ, տեղափոխել մինչև 40 կգ կշռող առարկաներ, կատարել ստուգումներ և ախտորոշել սարքավորումներ։Փորձարկումների ընթացքում ռոբոտը կարողացել է տեղանքով կողմնորոշվել, մանիպուլյատոր թևի միջոցով մետաղական նմուշներ տեղափոխել և անվտանգության բոլոր կանոնների պահպանմանը հետևել: Նա կարողանում է հրակայուն զանգվածի բրիկետները հասցնել անմիջապես ձուլարանի վառարանների մոտ, որտեղ դրանք կիրառվում են։

Այն կարող է նաև հեշտությամբ ստուգել աշխատակիցների համար անձնական պաշտպանիչ սարքավորումների առկայությունը և կատարել ջերմային պատկերների վերլուծական հետազոտություններ։

Դիտվել է 1757անգամ
Վերջին լուրեր