Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հուլիս / 2024 : 16-07

Գլխուղեղում տեղադրված չիպի միջոցով հաշմանդամը կարողանում է մտքի ուժով կառավարել իր համակարգիչը

Յոթ տարի առաջ Նոլան Արբոն անդամալույծ է դարձել դժբախտ պատահարից հետո։ Նա առաջին մարդն է, որն ստացել է Neuralink ընկերության գլխուղեղի իմպլանտը։ Գնահատելով սարքի աշխատանքը՝ նա նշել է, որ դրա արդյունավետությունը շարունակում է բարելավվել, չնայած նրա սարքի որոշ էլեկտրոդներ անջատվել են ուղեղից։2024-ի հունվարին Արբոն առաջինն էր, որը փորձարկեց Neuralink ընկերության Telepathy գլխուղեղի իմպլանտը: Այն թույլ է տալիս կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը մտքի ուժով և նախատեսված է հիմնականում նրանց համար, ովքեր կորցրել են իրենց վերջույթները շարժելու ունակությունը։ Մարտին Արբոն արդեն իսկ կարողանում էր շախմատ խաղալ մտքի ուժով։
«Սկզբում իմպլանտի աշխատանքում արդյունավետության նվազում նկատեցի, բայց կարգավորելուց հետո կայուն աճ է նկատվում»,- ասել է Արբոն:Մայիսին, հաջող վիրահատությունից և նախնական փորձարկման արդյունքներից հետո, ընկերությունը հայտնեց, որ հիվանդի գլխուղեղից ազդանշաններ փոխանցող էլեկտրոդներ պարունակող միկրոլարերը դուրս են եկել Արբոյի գլխուղեղից և այժմ «աշխատում է էլեկտրոդների ընդհանուր թվի մոտ 15 տոկոսը»։ Արբոն նշել է, որ նույնիսկ այդքան փոքր քանակությամբ էլեկտրոդների դեպքում կարող է շատ ավելին անել, քան փորձի սկզբում, երբ ակտիվ էլեկտրոդների թիվն ավելի մեծ էր։ «Դա ուղղակի անհավանական է»,- հավելել է նա:Արբոն հույս է հայտնել, որ փորձի հաջորդ մասնակիցը կկարողանա ակտիվացնել էլեկտրոդների միկրոլարերի 90-100%-ը, ինչը նոր հնարավորություններ կբացի։ «Սա մեզ լավատեսություն է ներշնչում ապագայի հանդեպ»,- ասել է նա:
Դիտվել է 7132անգամ
Վերջին լուրեր