Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Օգոստոս / 2024 : 14-35

Աշխարհի առաջին ռոբոտ ատամնաբույժն ամբողջովին բուժել է մարդու ատամը 15 րոպեում

Perceptive ընկերությունը իրականացրել է աշխարհում առաջին ատամի ամբողջական բուժումը ռոբոտ ատամնաբույժի միջոցով, որն արհեստական բանականության կիրառման օգնությամբ կարողացել է ինքնուրույն պրոցեդուրա կատարել մարդու ատամների վրա։ Perceptive-ի ստեղծած ռոբոտը երկու ժամ տևող պրոցեդուրան իրականացնում է ընդամենը 15 րոպեում։
Այս ռոբոտ ատամնաբույժները դեռևս լիովին պատրաստ չեն բժիշկներին ծառայելու համար։ Մասնագետները նշում են, որ սա հրաշալի ճանապարհ է հեռավար կարգով պրոցեդուրաներ կատարելու համար։ Perceptive ռոբոտ ատամնաբույժը ներկայումս կատարում է միայն մեկ պրոցեդուրա՝ ատամների լցոնում՝ նախատեված պսակի տեղադրման համար:


Տեսանյութը՝
Դիտվել է 2290անգամ
Վերջին լուրեր