Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Օգոստոս / 2024 : 15-42

Meta-ն արհեստական բանականության իր չաթ-բոտերում կօգտագործի հայտնիների ձայները և հնարավորություն կտա օգտատերերին ստեղծել իրենց վիրտուալ նմանակներին

Meta-ն նախատեսում է միլիոնավոր դոլարներ վճարել մի շարք հայտնիների՝ իրենց ձայնը արհեստական բանականության (ԱԲ) նախագծերում օգտագործելու համար։ Ձայներն անհրաժեշտ կլինեն նոր ստեղծվող չաթ-բոտերի համար, ինչպիսին է օրինակ c-ն։

Այս ծրագրի բարդագույն խնդիրներից մեկը հայտնի դեմքերին հավաստիացնել է, որ նրանց ձայները հետագայում անօրինական չեն օգտագործվի և չեն խախտի հեղինակային իրավունքները։ Անհրաժեշտ է համարվում ստեղծել հստակ կանոններ և սահմանափակումններ, որոնք հնարավորինս զերծ կպահեն հայտնիներին նման անախորժություններից։

Ցուկերբերգը հայտարարել է, որ ապագայում Meta-ն նաև թույլ կտա փոքր բիզնեսներին ստեղծել իրենց արհեստական բանականության տարբերակը։ Թվային նմանակը կպատասխանի հաղորդագրություններին, կշփվի բաժանորդների հետ և կկատարի այլ առաջադրանքներ։
Շուտով կստեղծվեն նաև թվային գործակալներ, որոնք վերապատրաստված են լինելու բովանդակության ստեղծման ասպարեզում։ Մարդիկ կկարողանան ստեղծել օգնական «գործակալներ»։

Meta-ն բավականաչափ տվյալներ ունի տեխնոլոգիան վերապատրաստելու համար, քանի որ ավելի քան 3 միլիարդ մարդ ամեն օր օգտագործում է ընկերության հավելվածներից առնվազն մեկը:
Դիտվել է 1192անգամ
Վերջին լուրեր