Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Օգոստոս / 2024 : 16-06

Մայքլ Սեյլորը հայտնել է, որ ունի ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ բիթքոյններ

MicroStrategy-ի հիմնադիր Մայքլ Սեյլորը Bloomberg-ը հայտարարել է, որ ներկա պահին իրեն է պատկանում ավելի քան 1 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ:«Մոտ չորս տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերին, ես հայտնեցի, որ ունեմ 17,732 BTC-ի սեփականություն: Այդ ժամանակից սկսած ես ոչ մի բիթքոյն չեմ վաճառել, այլ միայն շարունակում եմ գնել»,-նշել է նա։ 17,732 BTC-ն գործարարը ձեռք էր բերել 9,882 դոլար միջին գնով: 2024 թվականի օգոստոսին Սեյլորը կրկին նշեց, որ այժմ ունի «Առնվազն նույնքան», որքան այն ժամանակ: Հուլիսին Սեյլորը կանխատեսել էր, որ մինչև 2045 թվականը բիթքոյնը կաճի մինչև 13 միլիոն դոլար:
Դիտվել է 487անգամ
Վերջին լուրեր