Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Օգոստոս / 2024 : 15-03

Գիտնականները Մարսի վրա հեղուկ ջրի պաշարներ են հայտնաբերել

Կա՞ արդյոք կյանք Մարսի վրա․ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գիտնականները փորձում են գտնել այս հարցի պատասխանը։Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ընդերքում՝ «Martian crust» կոչվող շերտից մոտ 20 կիլոմետր խորության վրա, կան հեղուկ ջրի ահռելի պաշարներ։Սակայն դրա անհասանելիությունը դժվարություններ է հարուցում մասնագետների համար թե՛ նրանց ուսումնասիրություններում, թե՛ պաշարների հետագա օգտագործման գործում։ «Martian crust»-ի ուսումնասիրությունը մասնագետներից պահանջել է տեխնիկական և մարդկային մեծ ներուժ, և որքան ավելի խորը լինի գտածոն, այդքան ավելի անհասանելի այն կդառնա գիտնականների համար։Մարսի մի քանի շրջաններում իրակացված հետազոտությունների առդյունքում պարզվել է, որ մոլորակի ընդերքի մի շարք շերտերում առկա են փոսեր և ճեղքվածքներ, որոնք ամբողջությամբ լցված են հեղուկ ջրի պաշարներով։ Այս պաշարները բավական կլինեին մոլորակի ամբողջ մակերեը մոտ մեկ մղոն խորությամբ օվկիանոսով պատելու համար։ Նշվում է, որ Մարսի ջրային մակերեսն ամբողջությամբ ոչնչացել է գրեթե 3 միլիարդ տարի առաջ։Հարկ է նաև նշել, որ մի շարք գիտնականներ թերհավատությամբ են մոտենում այս բացահայտման արդյունավետությանը։ Նրանց համոզմամբ՝ ջրի պաշարների խորության պատճառով՝ դրանց միջոցով կյանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելը գրեթե անհնար է։ Սակայն գիտնական Միշել Մանգան իր հոդվածում նշում է․ «Երկիր մոլորակի ջրերի նույնսիկ ամենախորքերում կենդանի օրգանիզմներ են ապրում։ Սա հնարավոր է նաև Մարսի դեպքում․ չի կարելի հերքել, որ այնտեղ առկա հեղուկի պաշարները կարող են կյանքի աղբյուր դառնալ նոր կենդանի օրգանիզմների համար»։
Դիտվել է 1028անգամ
Վերջին լուրեր