Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Օգոստոս / 2024 : 15-15

Պարզաբանվել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձեռբակալման պատճառները

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում ձերբակալել են՝ առաջադրելով բազմաթիվ մեղադրանքներ, այդ թվում՝ ահաբեկչություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություն և փողերի լվացում:

Ֆրանսիական դատարանի պնդմամբ՝ Telegram սոցիալական հարթակում մանրակրկիտ չափավորության թերությունները և հարթակի՝ իրավապահների հետ համագործակցելու դժկամությունը Դուրովին դարձնում են փաստացի մեղսակից այն բոլոր հանցագործություններին, որոնք իրականացվում են Telegram-յան հարթակում:Telegram-ը կամ դրա սեփականատերը համարվում են «պլատֆորմում չարաշահումների» համար ենթադրյալ պատասխանատուներ, ինչը ընկերության համողմամբ անհիմն մեղադրանք է:

«Telegram-ը համապատասխանում է ԵՄ բոլոր օրենքներին` այդ թվում թվային ծառայությունների մասին օրենքը. դրա չափավորությունը համապատասխանում է ոլորտի չափանիշներին և անըդմեջ գտնվում է բարելավման փուլում: Telegram-ի գործադիր տնօրեն Պավել Դուրովը թաքցնելու ոչինչ չունի և հաճախ է ճանապարհորդում ամբողջ Եվրոպայում: Անհեթեթ է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու է այս հարթակում չարաշահումների համար»,- նշված է հաղորդագրության մեջ:


1 միլիարդից ավելի օգտատեր ամբողջ աշխարհում օգտագտվում է Telegram-ից՝ ինչպես հաղորդակցության միջոց, այնպես էլ տեղեկատվության աղբյուր:
Դիտվել է 1568անգամ
Վերջին լուրեր