Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Օգոստոս / 2024 : 15-30

Մինչև 2034 թվականը կիրականացվի Neuralink իմպլանտների մեկ միլիոնից ավելի տեղադրում

Իլոն Մասկն իր «Neuralink» ստարտափի համար ի սկզբանե կանխատեսում էր շուկայական զարգացման ակտիվ ծրագիր, և չնայած այն փաստի, որ մինչ այժմ ուղեղի իմպլանտը տեղադրվել է միայն երկու հիվանդների մոտ՝ կամավոր հիմունքներով, Մասկը վստահ է, որ 2034-ին միլիոնավոր մարդիկ արդեն իսկ կօգտագործեն նման չիպեր։

X իր ցանցում միլիարդատերը գրել է. «Եթե ամեն ինչ լավ ընթանա՝ մի քանի տարի հետո մենք կունենանք Neuralink չիպերով ապրող հարյուրավոր մարդիկ, հինգ տարի հետո, գուցե տասնյակ հազարներ, իսկ տասը տարի հետո՝ միլիոններ»:

Այժմ ընկերությունն ակտիվորեն աշխատում է ուղեղի իմպլանտների օգնությամբ վերջույթների շարժունակությունը վերականգնելու գործառույթի վրա, ինչը նախատեված կլինի այն մարդկանց համար, ովքեր կորցրել են աս կարողությունը վնասվածքի կամ հիվանդության հետևանքով։ Սակայն սա Մասկի միակ նախաձեռնությունը չէ։
Նախատեսվում է նաև այնպիսի իմպլանտ մշակում, որը թույլ կտա կույր մարդկանց վերադարձնել իրենց տեսողությունը։ Ընդհանուր առմամբ, այս պահին Neuralink-ը ամերիկյան կարգավորիչների հետ համաձայնեցրել է իմպլանտի առաջին սերնդի կլինիկական փորձարկումների անցկացումը երեք պացիենտների վրա մինչև 2026 թվականը:
Դիտվել է 1073անգամ
Վերջին լուրեր