Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Օգոստոս / 2024 : 18-04
Պավել Դուրովի ձերբակալությունից հետո Telegram հավելվածի ներբեռնումն աճել է Telegram-ը՝ նրա հիմնադիր Պավել Դուրովը կալանավորումից հետո, ԱՄՆ-ում App Store-ի սոցցանցերի հավելվածների աղյուսակում այժմ զբաղեցնում է երկրորդ տեղը ։ Հավելվածը ներբեռնումների զգալի աճ է ապրում և դրա iOS-ով գլոբալ ներբեռնումները աճել են մոտ 4%-ով:

Appfigures-ը հայտնում է, որ Telegram-ն անմիջապես չի զբաղեցրել երկրորդ հորիզոնականը ԱՄՆ-ում App Store սոցիալական ցանցերի աղյուսակում: Դա տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան ժամը 3-ից անմիջապես հետո, ինչը ցույց է տալիս, որ հավելվածի ժողովրդականության աճը նոր է սկսվում: Իսկ Ֆրանսիայում, որտեղ կալանավորվել էր Դուրովը, հավելվածը App Store-ում «Սոցիալական ցանցեր» կատեգորիայի առաջին տեղն է զբաղեցրել, իսկ բոլոր հավելվածների մեջ՝ երկրորդ տեղը։

Շաբաթ օրը Պավել Դուրովը կալանավորվել էր սոցիալական հավելվածում ապօրինի գործունեություն ծավալել թույլատրելու մեղադրանքով, ինչպիսիք են՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, փողերի լվացում և երեխաների շրջանում բռնության մասին նյութերի տարածումը։
Դիտվել է 1216անգամ
Վերջին լուրեր