Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Օգոստոս / 2024 : 18-14

Tesla-ն ցանկանում է իր աշխատակիցներին դարձնել ռոբոտներ

Tesla սկսել է իր նոր նախագիծը, որտեղ աշխատակիցները սեփական օրինակով կվարժեցնեն Optimus ռոբոտներին։

Աշխատանքի նկարագրությունը նշում է, որ աշխատողը պետք է կրի հատուկ կոստյում և ընկերության գործարաններում կրկնի սովորական գործողություններ՝ ռոբոտներին մարզելու համար: Ընկերությունը փնտրում է նաև հստակ սահմանված հասակի մարդկանց, որոնք համապատասխանում են կոստյումի չափերին՝ ոչ ավելի, քան 170 սանտիմետր։ Թեկնածույի աշխատավարձը ժամում մինչև 48 դոլար է:

Tesla-ն, կստիպի նաև աշխատողներին ձևանալ որպես ռոբոտ, իսկ ինժեներները կգրանցեն տվյալներ աշխատակիցների շարժումների և գործողությունների վերաբերյալ և դրա հիման վրա կվարժեցնեն Optimus ռոբոտներին:

Նշվում է, որ Tesla-ն այս պաշտոնի համար վերջին մեկ տարվա ընթացքում վարձել է առնվազն 50 մարդու։ «Նրանք վճարում են մարդկանց՝ գործարան մտնելու և որոշակի բաներ անելու համար», — մեկնաբանել է Շեֆիլդի համալսարանի ռոբոտաշինության փորձագետ Ջոնաթան Այթկենը:
Դիտվել է 1421անգամ
Վերջին լուրեր