31 / Օգոստոս / 2024 : 15-31
Աշխարհի ամենաբարակ ժամացույցը, որը մարդու դեմք է հիշեցնում․ Կոնստանտին Չայկին
2024-ին Bulgari ընկերությունը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ սահմանել է աշխարհի ամենաբարակ ժամացույցի ստեղծման ռեկորդը։ Իտալական բրենդը ներկայացրեց Octo Finissimo Ultra COSC մոդելը, որի հաստությունը ընդամենը 1․7 մմ է։Ժամացույցը
պաշտոնապես ամենաբարակն
է աշխարհում, սակայն ռուս վարպետ Կոնստանտին Չայկինը օգոստոսին Ժնևում ներկայացրեց մի այնպիսի նոր ժամացույց, որը գերազանցեց իտալական ընկերության ռեկորդը։
Konstantin Chaykin հայտնի ապրանքանիշը թողարկել էր իր «Ristmon» հավաքածուն, որը վերջերս համալրվեց «ThinKing» մոդելով, որի հաստությունը ընդհամենը 1․65 մմ է։ Չայկինը հաշվի է առել, որ աշխարհի շատ ընկերություններ կփորձեն գերազանցել նրա ցուցանիշը, ուստի նրա համար կարևոր էր ստանալ նաև ոճային
որոշակի առանձնահատկություններ, որի պատճառով էլ մոդելը կցվեց մարդու դեմք
հիշեցնող հավաքածուի դիզայններին։
Ժամացույցի ժամի և րոպեի առանձին ցուցիչները ծառայում
են որպես կերպարի «աչքեր»։ ThinKing-ում «ժպիտի» դերը ստանձնել է ապրանքանիշի
լոգոն և փորագրված է աղեղով:
Չայկինը պատմում է, որ
մոդելի ստեղծման պատմությունը սկսվել է հաճախորդի հետ հանդիպումից, ում հեղինակը ցույց է տվել իր նոր ժամացույցի նախագիծը։ Հաճախորդը, դրական
արձագանք տալով նախագծին,այնուամենայնիվ առաջարկել է Չայկինին ստեղծել շատ բարակ
ժամացույց։ «Ինձ վաղուց էին հետաքրքրում գերբարակ մեխանիզմները», - պատմում է նա -
« Ինչ վերաբերում է իմ նախագծին՝ ես սկսեցի մտածել բազմաթիվ տարբերակների մասին՝
ոգեշնչվելով արդեն իսկ գոյություն ունեցող լավագույն նմուշներից և դրանց
վարպետներից»։
Դիտվել է
1594անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...
06 / Ապրիլ / 2020
Գիտնականները ձայնագրել են պինգվինների ստորջրյա խոսակցությունը
Հարավաֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են պինգվինները խոսում ջրի տակ: Այս մասին տեղեկացնում է sciencealert.com...
06 / Ապրիլ / 2020
Ամերիկացի ինժեները ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել
Կալիֆոռնիացի Ալեքս Անիմաշոնը, որը նախկինում Jaguar Land Rover և Mobius Motors ընկերություններում որպես ինժեներ է աշխատել, ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել, գրում է newatlas.com կայքը։
Անիմաշոնը...
06 / Ապրիլ / 2020
Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ՝ վերազինելով գործարանային արտադրամասերը. Լamborghini.com
Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ վերազինում է իր գործարանային որոշ արտադրամասեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու նպատակով:
Ինչպես հայտնում է ընկերության...