Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Սեպտեմբեր / 2024 : 16-52

Բրազիլիայում արգելափակվել է Իլոն Մասկի X հարթակը

Բրազիլիայի Գերագույն դատարանի կոլեգիան պաշտպանել է անցած շաբաթ երկրի ողջ տարածքում Իլոն Մասկին պատկանող X (նախկին Twitter) սոցիալական ցանցի ամբողջական արգելափակման մասին որոշումը:Բրազիլիան X ցանցի համար աշխարհի վեցերորդ խոշորագույն շուկան է: Ապրիլի դրությամբ պլատֆորմը երկրում ունեցել է մոտ 21.5 միլիոն օգտագործող: Ընկերությունը փակել է նաև իր ներկայացուցչությունը երկրում և հայտարարել, որ չի ենթարկվի գրաքննության: Մասկը դատավորին անվանել է բռնակալ և բռնապետ և սպառնացել է նորից ակտիվացնել բոլոր կասեցված հաշիվները:X պլատֆորմը արգելափակվել է ամբողջ Բրազիլիայում, երբ լրացել է ընկերությանը տրված ժամկետը՝ իրեն նոր փաստաբան նշանակելու համար, որը պետք է ներկայացնի այն կառավարության հետ վեճում։Արգելափակումը Գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորաիսի և X-ի սեփականատեր Իլոն Մասկի միջև դիմակայության գագաթնակետն էր: Նրանց վեճը սկսվել է ապրիլին, երբ դատարանը հարթակի վարչակազմին կարգադրություն է տվել սառեցնել տասնյակ հաշիվների աշխատանքը, որոնք իբր ապատեղեկատվություն են տարածել։ Հակառակ դեպքում Բրազիլիայում ընկերության ներկայացուցչին սպառնում էր ձերբակալել, պնդում էին X ցանցում:Օգոստոսի 30-ին Մորաիսը որոշում կայացրեց արգելափակել ցանցը, այնուհետև հարցը ուղարկեց Գերագույն դատարանի հինգ հոգանոց կոլեգիայի քննարկմանը:Դատարանի որոշումը պարտավորեցնում է հավելվածների խանութներին, այդ թվում՝ Apple-ին և Google-ին, հնգօրյա ժամկետում հեռացնել X-ը և արգելափակել մուտքը հարթակ ինչպես iOS-ի, այնպես էլ Android-ի սարքերի համար:
Դիտվել է 1351անգամ
Վերջին լուրեր