Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Սեպտեմբեր / 2024 : 17-01

TikTok-ը ձևակերպել է պատմության մեջ ամենախոշոր վարկը՝ 9․5 միլիարդ

TikTok-ի սեփականատեր ByteDance ընկերությունը ցանկանում է երեք տարի ժամկետով ձևակերպել 9,5 միլիարդ դոլար վարկ։ Հայտնի է նաև, որ վարկավորման ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել մինչև հինգ տարի: Նշվում է, որ սա կդառնա Ասիայի երկրների համար ամենախոշոր կորպորատիվ դոլարային վարկը, բացառությամբ՝ Ճապոնիայի։ Վարկի պայմանները նախատեսում են լրացուցիչ տեղաբաշխման օպցիոն, ինչը թույլ կտա ընդլայնել փոխառությունների չափը 9,5 միլիարդ դոլարից ավելի: Միջոցների մի մասը կծախսվի 2021 թվականին վերցված 5 միլիարդ դոլար վարկի վերաֆինանսավորման համար։ Բացի այդ, ներգրավված միջոցները նախատեսվում է օգտագործել որպես շրջանառու կապիտալ:TikTok-ի սեփականատեր ByteDance-ի պաշտոնական ներկայացուցիչները առայժմ ձեռնպահ են մնում այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններից:

Դիտվել է 851անգամ
Վերջին լուրեր