Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Սեպտեմբեր / 2024 : 19-21

EdYou ընկերությունը ստեղծել է արհեստական բանականությամբ գործարկված վիրտուալ ուսուցիչների

Արհեստական բանականության կարողությունները և կարևորությունն օրեցօր ավելի են ընդլայնվում և ստեղծում նորանոր հնարավորություններ։ Այս անգամ հերթը կրթական ոլորտում փոփոխություններինն է․ ընկերությունը գործարկել է արհեստական բանականության օգնությամբ ստեղծված վիրտուալ ուսուցիչների, որոնք կօգնեն աշակերտներին և ուսանողներին գիտելիք ստանալ 100 ավելի ուղղություններում։

TechNewsWorld-ի տվյալներով՝ կատարված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ միայն ԱՄՆ-ում տարեկան ավելի քան 270․000 ուսուցիչ թողնում է իր աշխատանքը կամ տեղափոխվում մեկ այլ բնակության վայր՝ թափուր թողնելով հայրուր հազարավոր աշխատատեղեր։ Իսկ կրթական համակարգի անբարենպաստ պայմանները այդքան էլ րեն գայթակղում նոր սերնդի ուսուցիչներին։ Արդյունքում՝ մի շարք աշակերտներ և ուսանողներ ստանում են թերի կրթություն։

Համակարգի միջոցով օգտատերերը հնարավորություն կունենան տեսանյութերի և տեքստային ինֆորմացիայի միջոցով ծանոթանալ օրվա թեմային, ստանալ հրահանգներ վիրտուալ ուսուցչի կողմից, հարցեր ուղղել նրանց օրվա ցանկացած ժամի և ստանալ պատասխան։ Յուրաքանչյուր աշակերտ կունենա իր իսկ ստեղծած անհատական ուսուցիչը։

Գործարկողները ԱԲ ծրագիրը համալրել են այնպիսի թարմացումներով (NLP), որոնք վիրտուալ ուսուցիչներին ավելի <<մարդկային են դարձնում․ նրանք տալիս են ավելի անմիջական և էմոցիոնալ պատասխաններ, վերլուծում են ինֆորմացիան՝ համացանցից դրանք պատճենելու փոխարեն։

Դիտվել է 2399անգամ
Վերջին լուրեր