Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Սեպտեմբեր / 2024 : 15-44

Եվրամիությունը կստորագրի արհեստական բանականության կիրառման վերաբերյալ առաջին միջազգային պայմանագիրը

ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ պատրաստվում է ստորագրել արհեստական բանականության կիրառման վերաբերյալ առաջին միջազգային պայմանագիրը, որը կլինի պարտադիր համաձայն երկրների օրենսդրության: Համաձայնագիրն առաջինն է աշխարհում, որը միավորում է մի քանի երկրների:

Պայմանագիրը Եվրոպայի խորհրդի փաստաթուղթն է, որը երկու տարվա ընթացքում մշակվել է ավելի քան 50 երկրի, այդ թվում՝ Կանադայի, Իսրայելի, Ճապոնիայի և Ավստրալիայի ներկայացուցիչները:Համաձայնագիրը ստորագրած բոլոր երկրները պատասխանատու են լինելու ԱԲ համակարգերում վնասակար կամ խտրական բովանդակության, ապատեղեկատվության ստեղծման կամ տարածման համար, որոնց համաձայն՝ արգելվում է հավասարությունը և գաղտնիության իրավունքը խախտող նյութերի հրապարակումը:

Մեծ Բրիտանիայի գիտության, նորարարության և տեխնոլոգիաների նախարար Փիթեր Քայլը ընդգծել է , որ արհեստական բանականության արագ զարգացման հետևանքով դրա կիրառումը կարգավորող միջազգային պայմանավորվածությունները դարձել էին օրակարգային խնդիր:

Պայմանագիրը հնարավորություն կտա միջոցներ ձեռնարկել արագ զարգացող արհեստական բանականության ծրագրակազմը վերահսկելու համար: Փաստաթուղթը ներառում է Արհեստական բանականության մասին եվրոպական ակտը և G7-ի համաձայնագիրը, որը համաձայնեցվել է անցյալ տարվա հոկտեմբերին:
Անցյալ տարվա նոյեմբերին էլ արհեստական ​​ինտելեկտի անվտանգ օգտագործման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջին գագաթնաժողովում 28 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Չինաստանը ստորագրեցին արհեստական ​​բանականության անվտանգ օգտագործման մասին Բլետչլիի հռչակագիրը:
Դիտվել է 945անգամ
Վերջին լուրեր