Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Սեպտեմբեր / 2024 : 19-57

Իլոն Մասկը բացել է տեսանյութերի նոր X TV հարթակը

X սոցցանցը ընդլայնել է իր կարողությունների շրջանակը՝ ներկայացնելով սմարթ հեռուստացույցների համար նախատեսված X TV հավելվածի նոր տարբերակը։ Հարթակում օգտատերերը կարող են դիտել վիդեո բովանդակություն՝ դառնալով ուղիղ եթերի հեռուստադիտող։

X TV-ի բովանդակությունը հասանելի է ամբողջովին անվճար՝ միայն Google Play-ում, Amazon App Store-ում և LG հավելվածների խանութում, սակայն շուտով նախատեսվում է բացառիկ նյութերի հասանելիության բաժանորդագրության միջոցով։ Հարթակի հետաքրքիր հատկանիշների շարքում է Startover TV-ն, որը թույլ է տալիս դիտել հեռարձակումները սկզբից, և Free Cloud DVR, որը կարող է ձայնագրել մինչև 100 ժամ տեսանյութ:

«Սա մեծ առաջընթաց է՝ X-ը վիդեոկենտրոն հարթակի վերածելու և ստեղծողների, գովազդատուների և մեր գործընկերների համար նոր հնարավորություններ բացելու համար» - նշում է XEng-ը։
Դիտվել է 1066անգամ
Վերջին լուրեր