Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Սեպտեմբեր / 2024 : 20-15

Երաժիշտը արհեստական բանականության օգնությամբ կեղծ երգեր ստեղծելով վաստակել է ավելի քան 10 միլիոն դոլար

ԱՄՆ-ում 52-ամյա երաժիշտ Մայքլ Սմիթը արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ստեղծել է հազարից ավել կեղծ երգեր` կեղծ խմբերի անվան ներքո, և դրանք վերահրապարակելով մի շարք հարթակներում, ինչպիսիք են Spotify-ը, Apple Music-ը և Amazon Music-ը, վաստակել ավելի քան 10 միլիոն դոլար։ Խարդախություն իրակացնողը ստեղծել է հոսքային հազարավոր կեղծ օգտահաշիվներ՝ գնելով էլեկտրոնային փոստի հասցեներ առցանց հարթակներում: Ունենալով մինչև 10,000 նման օգտահաշիվներ, գործընթացի աշխատատարության պատճառով նա ներգրավել է այլ օգտատերերի (մասնակիցների), որպեսզի վճարի դիմաց օգնեն դրանք ստեղծելու գործում։ Նա նաև իր ստեղծած երգերը նորից ու նորից տարբեր համակարգչից նվագարկել է՝ ստեղծելով տպավորություն, որ իրական ունկնդիրներն են լսում իր երաժշտությունը:

2017-ին նա հաշվարկել է, որ կարող է օրական 661,440 անգամ հեռարձակել իր երգերը, ինչը նրան օրական ավելի քան 3000 դոլար եկամուտ է ապահովել։Դատարանը երաժշտի համար նախատեսում է առնվազն 20 տարվա ազատազրկում։
Մեղադրանք իր մեջ ներառում է նաև էլեկտրոնային փոստով խարդախությունների իրականացում և փողերի լվացում։ Հանցագործի կեղծ խմբերի շարքում են Callous Post-ը, Calorie Screams-ը և Calvinistic Dust-ը, որոնց ենթադրյալ երգերը ունեցել են արտասովոր վերնագրեր՝ Zygotic Washstands, Zymotechnical և այլն:


Դատախազներն նշում են, որ Սմիթը գողացել է միլիոնավոր հոնորարներ, որոնք պետք է վճարվեին երաժիշտներին, կոմպոզիտորներին և այլ իրավահաջորդ անձանց, որոնք հանդիսանում էին այդ երգերի օրինական հեռարձակողները։
Սկած 2019 թվականից Սմիթն ամսական վաստակում էր մոտ 110,000 դոլար, որի մի մասը վճարում էր իր աշխատակիցներին: «Մեղադրանքներն բացարձակապես անհիմն են, դա խենթություն է: Այստեղ ոչ մի խարդախություն չի կատարվում: Ինչպե՞ս կարող եմ բողոքարկել սա» - պարբերաբար նշել է երաժիշտը։
Դիտվել է 4382անգամ
Վերջին լուրեր