Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Սեպտեմբեր / 2024 : 22-14

Apple-ն իր It’s Glowtime շնորրհանդեսում ներկայացրել է նոր Iphone 16 մոդելը և ընկերության նոր նախագծերը

Այսօր երեկոյան (սեպտեմբերի 9-ին) Apple իրականացրել է իր It’s Glowtime միջոցառումը, որի ընթացքում պաշտոնապես ներկայացվել են iPhone 16-ը, նոր Apple Watch խելացի ժամացույցները, AirPods ականջակալները, ինչպես նաև ընկերության ապարատային այլ նորամուծությունները։

Դրա հետ մեկտեղ ներկայացվել են iOS 18-ը, macOS Sequoia-ն և արհեստական ​​բանականությամբ աշխատող Apple Intelligence-ի նոր հնարավորությունները։Շնորհանդեսի հիմնական նպատակը նոր iPhone 16 շարքի ցուցադրությունն էր՝ ընկերության ամենահզոր սմարթֆոնների՝ լավագույն տեսախցիկներով:
Սպասվում է նաև, որ առաջիկա իրադարձության շրջանակներում կներկայացվեն Apple Watch Series 10-ի նոր խելացի ժամացույցները, որոնք կլինեն համեմատաբար ավելի բարակ և նուրբ։ Նոր արտադրանքներից մեկը կլինի նաև Watch Ultra ժամացույցը՝ 49 մմ էկրանով և նոր պրոցեսորով։ Apple-ը կներկայացնի նաև նոր AirPods անլար ականջակալներ՝ սկզբնական և միջին մակարդակի մոդելների տեսքով:
Դիտվել է 648անգամ
Վերջին լուրեր