Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Սեպտեմբեր / 2024 : 16-29

Apple-ը ցանկանում է ձեռքի տեսքով ռոբոտացված սարք ստեղծել

Apple-ն աշխատում է ռոբոտացված ձեռքի ստեղծման վրա, որը կծառայի որպես խելացի տան հրամանատարական կենտրոն: Նոր սարքը մտադիր է միավորել «iPad-ի նմանվող էկրանը և ռոբոտացված վերջույթը»: Նախագիծը Apple-ում հաստատվել էր դեռ 2022 թվականին, սակայն այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում միայն վերջին ամիսներին: Այժմ դրանով մի քանի հարյուր մարդ է զբաղված:Apple-ի պլանի համաձայն՝ ռոբոտացված վերջույթը կարող է օգտագործվել նաև վիդեոկոնֆերանսների համար և օգտագործվելու է տների անվտանգությունն ապահովելու համար:Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Apple-ը կսկսի վաճառել մինչ օրս իր ամենափոքր սեղանադիր համակարգիչը 2024 թվականի վերջին: Նոր Mac Mini-ն համալրված կլինի հաջորդ սերնդի M4 պրոցեսորներով, որոնք նույնպես մշակվել են Apple-ի կողմից: Արդեն վաճառքում թողարկված մոդելներից դրանք հասանելի են միայն iPad Pro-ում:
Դիտվել է 2664անգամ
Վերջին լուրեր