Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Սեպտեմբեր / 2024 : 16-50

OpenAI-ը համագործակցություն է սկսել ատոմային ռումբ ստեղծած լաբորատորիայի հետ

OpenAI-ը Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի հետ համագործակցության շրջանակներում պլանավորում է ուսումնասիրել AI-ի օգտագործումը կենսաբանական հետազոտություններում:Սպիտակ տան կողմից հանձնարարվել է գնահատել արհեստական ​​բանականության առաջադեմ մոդելների հնարավորությունները: OpenAI-ը նշել է, որ արհեստական ​​ինտելեկտը կարող է նպաստել գիտության զարգացմանը։ Նախաձեռնության շրջանակներում փորձագետները կուսումնասիրեն GPT-4o-ի օգտագործումը ֆիզիկական լաբորատոր միջավայրում առաջադրանքներ կատարելու համար՝ օգտագործելով մուլտիմոդալ հնարավորություններ, ինչպիսիք են տեսողությունը և ձայնը:«AI-ը իսկապես հզոր գործիք է և կարող է մեծ օգուտներ բերել մարդկությանը, բայց ինչպես ցանկացած նոր տեխնոլոգիա, այն նաև ռիսկեր է պարունակում», – ասել է LANL-ի տեղեկատվական համակարգերի և մոդելավորման գծով խմբի ղեկավարի տեղակալ Նիք Ջերուսը:Լոս Ալամոսի ազգային լաբորատորիան հիմնադրվել է 1943 թվականին՝ որպես միջուկային զենք մշակելու Մանհեթենի նախագծի մի մաս, որը ղեկավարում էր ֆիզիկոս Ռոբերտ Օփենհայմերը։
Ներկայումս կազմակերպությունը զբաղվում է գիտական հետազոտությունների լայն շրջանակով, ներառյալ ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, նյութագիտությունը և ազգային անվտանգությունը:Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացել էին OpenAI-ի կոտրման և ընկերության նորագույն տեխնոլոգիաների մասին տեղեկատվության գողության մասին։ Հիշեցնենք, որ արհեստական ​​ինտելեկտի նոր մոդելը կարողացել է հայտնաբերել քաղցկեղի 13 տարբեր տեսակներ՝ 98․2% ճշգրտությամբ։
Դիտվել է 4882անգամ
Վերջին լուրեր