Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Սեպտեմբեր / 2024 : 16-01

2026 թվականի նոյեմբերին տեղի կունենա դեպի Մարս մարդու առաջին թռիչքը

«Առաջին Starship-երը դեպի Մարս կուղղևորվեն երկու տարուց՝ Երկիր-Մարս հաջորդ տրանսֆերային պատուհանի բացումից հետո: Դրանք նախատեված են Մարսի վրա անձեռնմխելի վայրէջքի հուսալիությունը ստուգելու համար: Եթե ​​վայրէջքները լավ ընթանան, առաջին անձնակազմը կթռչի դեպի Մարս արդեն չորս տարի հետո»- իր X-ի էջում գրում է Իլոն Մասկը:

Մասկը հայտարարել է, որ SpaceX-ի առաջին առաքելությունները դեպի Մարս՝ հաջորդ սերնդի Starship հրթիռով, նախատեսված են 2026 թվականին։ SpaceX-ի սպասելիքներն ամբողջովին կապվված են Starship հրթիռի հաջող զարգացումից։ Այն կառուցված է մինչև 100 մարդ միջմոլորակային ճանապարհորդություններում տեղփոխելու համար, և Մասկը պլանավորում է հարյուրավոր Starship-երից նավատորմ կառուցել և մարդկանց տեղափոխել արեգակնային համակարգով։Այս թռիչքների արդյունքում մարդկությունը կկարողանա իրականացնել մի քանի առանց անձնակազմի Starship-երի ուղևորություն դեպի Կարմիր մոլորակ։Նշենք նաև, որ Չինաստանն իր տիեզերական գործակալության առաքելությունը կարողացավ երկու տարով առաջ մղել, ինչից հետո Մասկը հայտարարեց իր նախագծի մասին։
Դիտվել է 4700անգամ
Վերջին լուրեր