Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Սեպտեմբեր / 2024 : 22-01

Զբոսաշրջիկը հայտնվել է բաց տիեզերքում՝ Polaris Dawn առաքելության ընթացքում (տեսանյութ)

Ջարեդ Այզեքմանը, ով տիեզերական զբոսաշրջիկ է, հաջողությամբ անկացրել է իր պատմական զբոսանքը բաց տիեզերքում։ Տիեզերագնացը Crew Dragon տիեզերանավից դուրս է եկել մալուխով կապված և հայտնվել բաց տիեզերքում՝ Երկրից 700 կմ բարձրության վրա։
«Մենք բոլորս էլ տանը անելու շատ բան ունենք, բայց այստեղից Երկիրը, անկասկած, կարծես կատարյալ աշխարհ լինի»,- ասել է 41-ամյա Այզեքմանը տիեզերանավից դուրս գալուց հետո:Տիեզերական զբոսանքի մեկնարկից առաջ պարկուճն ամբողջությամբ ապահերմետիզացվել է, և ողջ անձնակազմը պաշտպանված է եղել SpaceX-ի մշակած բարակ սկաֆանդրներով։ Crew Dragon-ի թթվածինը մատակարարվել է խողովակների միջոցով:
Տեսանյութը դիտեք ներքևում՝
Դիտվել է 3669անգամ
Վերջին լուրեր