Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Սեպտեմբեր / 2024 : 16-26

Նոր ուղեղի իմպլանտները հնարավորություն են տալիս մտքի միջոցով կառավարել Alexa-ն

Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով տառապող 64 ամյա Մարկն իր կյանքը հեշտացնելու համար պարբերաբար օգտվում է Amazon-ի Alexa համակարգից, որը հիմնականում կառավարվում է ձայնի կամ հպման միջոցով։ Սակայն նոր սերնդի Synchron իմպլանտների միջոցով այժմ հնարավոր կլինի Alexa–ին կառավարել ընդհամենը մտքի կարողությամբ։ Synchron իմպլանտը տեղադրվել է տղամարդու ուղեղում և հնարավորություն է տալիս առանց շարժվելու ուղղակի «պատկերացնել» գործառույթը, և իմպլանտն անմիջապես կփոխանցի ինֆորմացիան Alexa–ին։

«Սարքը հնարավորություն է տալիս ինձ վերադառնալ կյանք և մոռանալ հիվանդությանս ու դրա առաջացրած կենցաղային բարդությունների մասին»- նշում է հիվանդը։

Սարքավորումը յուրահատուկ է նրանով, որ արդեն իսկ միացված է համակարգչային սարքավորմանը և ինֆորմացիան փոխանցում է ուղեղից համակարգչին։ Իլոն Մասկի Neuralink իմպլանտները դեռևս այս գործառույթի զարգացման փուլում են։
Դիտվել է 4477անգամ
Վերջին լուրեր