19 / Սեպտեմբեր / 2024 : 16-43
Թողարկվել է Apple-ի iOS 18 ամենամասշտաբային թարմացումը

Արդեն իսկ հնարավոր կլինի ամբողջովին անհատականացնել ձեր հեռախոսի էկրանի հնարավորությունները: Հավելվածների պատկերակները կարելի է տեղադրել էկրանի ցանկացած մասում՝ առանց ցանցային սահմանափակումների: Պատկերները կարելի է ներկել՝ համապատասխանեցնելով հեռախոսի պաստառին, ինչպես նաև փոխել դրանց չափը և ֆոնի պայծառությունը: Բացի այդ, կողպված էկրանի վրա հնարավոր է փոխել արագ հասանելիության կոճակները, օրինակ՝ լապտերն (flashlight) ու տեսախցիկը փոխարինել հաշվիչով և notes-ով:
Կառավարման տարրերն իրենց հերթին ավելացել են և արդեն կարող են տեղադրվել տարբեր էջերում՝ ըստ կարևորության։
Նոր թարմացումը նաև ավելացնում է հաղորդագրություններում նոր ռեակցիաներ՝ թույլ տալով օգտագործել ցանկացած emoji կամ անձնական սթիքերներ:
iOS 18-ը ներկայացնում է նաև շումների հավելվածում (Notes) մաթեմատիկական հաշվարկներ կատարելու, ինչպես նաև աուդիո ձայնագրման սեսիաների և դրանց հիման վրա տրանսկրիպցիաներ ստեղծելու հնարավորություները։Իսկ Tap to Cash հնարավորության միջոցով մարդիկ կկարողանան իրար դրամական միջոցներ փոխանցել iPhone-ները միմյանց հպելով Apple Wallet-ի միջոցով:




1․ Խելացի Siri. Siri-ն կկարողանա հասկանալ հարցերի համատեքստը՝ առանց հարցն ամբողջական նախադասությամբ ձևակերպելու անհրաժեշտության: Նոր Siri-ն կհայտնվի էկրանի շուրջ փայլող շրջանակի տեսքով։
2․ Լուսանկարների նոր հնարավորություններ. Արդեն իսկ հնարավոր կլինի առանց հավելյալ համակարգերի հեռացնել անցանկալի մարդկանց և օբյեկտները լուսանկարներից։
3․ Հեռախոսազանգերի ձայնագրում և վերծանում. Հեռախոսազանգերը հնարավոր կլինի ձայնագրել և ստանալ դրանց տեքստային վերծանումը:
4․Տեքստի գեներացման և ամփոփման գործիքներ. Writing Tools գործիքը թույլ կտա գեներացնել էլ. փոստի պատասխաններ, ամփոփել երկար գրառումներ և օգնել տեքստի իմաստային կարգավորման հարցում:
Դիտվել է
1694անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...
06 / Ապրիլ / 2020
Գիտնականները ձայնագրել են պինգվինների ստորջրյա խոսակցությունը
Հարավաֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են պինգվինները խոսում ջրի տակ: Այս մասին տեղեկացնում է sciencealert.com...
06 / Ապրիլ / 2020
Ամերիկացի ինժեները ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել
Կալիֆոռնիացի Ալեքս Անիմաշոնը, որը նախկինում Jaguar Land Rover և Mobius Motors ընկերություններում որպես ինժեներ է աշխատել, ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել, գրում է newatlas.com կայքը։
Անիմաշոնը...
06 / Ապրիլ / 2020
Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ՝ վերազինելով գործարանային արտադրամասերը. Լamborghini.com
Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ վերազինում է իր գործարանային որոշ արտադրամասեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու նպատակով:
Ինչպես հայտնում է ընկերության...