Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Սեպտեմբեր / 2024 : 17-29

OpenAI-ը կվաճառի իր առաջին բաժնետոմսերը՝ դառնալով կոմերցիոն կազմակերպություն

OpenAI-ը որոշել է փոխել իր կարգավիճակը՝ դառնալով առևտրային կազմակերպության: Այս մասին գրում է Financial Times-ը:Նախատեսվում է, որ OpenAI-ի՝ ոչ առևտրային կազմակերպությունից առտրայինի փոխակերպումը տեղի կունենա մինչև 2025 թվականի ավարտը: Մինչ այդ ընկերությունը կջանա ավելի գրավիչ դառնալ ներդրողների համար: Միևնույն ժամանակ, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը նախնական բանակցություններ է վարում տնօրենների խորհրդի հետ, որպեսզի բաժնեմաս ձեռք բերի ընկերությունում: 2022 թվականին տեխնոլոգիական ոչ առևտրային OpenAI-ը ներկայացրել էր իր ChatGPT ծառայությունը՝ համակարգ, որը ինտերակտիվ կերպով շփվում է օգտատերերի հետ։ Չաթբոտը պատասխանում է անհրաժեշտ հարցերին, ընդունում սխալները և մերժում ոչ հավաստի հարցումները: Ծառայության հնարավորությունները գրավել են լայն հասարակության ուշադրությունը, սակայն այն քննադատության է ենթարկվել, երբ տարբեր երկրների ուսանողների կողմից օգտագործվել է քննություններ հանձնելու և ակադեմիական աշխատանքներ պատրաստելու համար։
Դիտվել է 760անգամ
Վերջին լուրեր