Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Սեպտեմբեր / 2024 : 19-26
Google-ը ծախսել է 2,7 միլիարդ դոլար իր նախկին աշխատակցին հետ բերելու համար Google-ը 2,7 միլիարդ դոլար է ծախսել «Character AI» ստարտափի տեխնոլոգիաների լիցենզիաներ ստանալու համար, որը ստեղծվել է դեռևս 2021 թվականին ՏՏ հսկայի նախկին աշխատակից Նոամ Շազիրի կողմից, ով հայտնի դարձավ արհեստական ​​ինտելեկտի ոլորտում իր ձեռքբերումներով։ Նա այժմ Google-ի փոխնախագահն է և աշխատում է ընկերության արհեստական ​​ինտելեկտի՝ Gemini-ի վրա:Շազիրն աշխատում է Google-ում 2000 թվականից։ 2017 թվականին՝ մի խումբ այլ հեղինակներ հետ նա հրապարակեցին «Ուշադրությունն այն ամեն ինչն է, ինչ ձեզ հարկավոր է» հոդվածը, որը գեներատիվ նեյրոնային ցանցերի տեխնոլոգիայի մասին էր: Շուտով նրանք ստեղծեցին «Meena» չաթբոտը, որը պետք է փոխարիներ Google որոնողական համակարգին և բերեր տրիլիոնավոր դոլարների եկամուտ:Սակայն Google-ը հրաժարվեց հրապարակայնորեն գործարկել չաթ-բոտը, և Շազիրը լքեց ընկերությունը՝ մեղադրելով նրան բյուրոկրատական ​​ ​​ակտերի մեջ: Հետագայում նա ստեղծեց Character AI ստարտափը, որը երկու տարի անց ներգրավեց 150 միլիոն դոլարի ներդրումներ և գնահատվեց 1 միլիարդ:OpenAI-ի և Microsoft-ի մրցակցության պայմաններում Շազիրը փորձեց ավելի շատ միջոցներ հավաքելագրել իր ստարտափի համար և, ի վերջո, կարողացավ համաձայնության գալ Alphabet-ի՝ Google-ի մայր ընկերության հետ:
Դիտվել է 859անգամ
Վերջին լուրեր