Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հոկտեմբեր / 2024 : 17-37

Samsung-ը ողջ աշխարհում հազարավոր աշխատակիցների է կրճատել

Samsung Electronics ընկերությունը որոշել է կրճատել Հարավային Կորեայից դուրս գտնվող ձեռնարկությունների աշխատուժի մինչև 10%-ը, ինչի արդյունքում հազարավոր մարդիկ կազատվեն աշխատանքից։ Ընկերության տվյալներով՝ կրճատումներն առաջին հերթին կազդեն ընկերության՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Հարավարևելյան Ասիայի երկրներում գտնվող ստորաբաժանումների վրա։Կրճատվող աշխատողների թիվը ​​կհասնի անգամ աշխատուժի 10%-ին: Հարավային Կորեայում աշխատողների կրճատումներ չեն լինի, ինչը մեծապես պայմանավորված է վերջին շրջանում արհմիության հետ ընկերության ունեցած հակասությունների սրմամբ։
Samsung Electronics-ի աշխարհի բոլոր մասնաճյուղերում ներկա պահին աշխատում է ավելի քան 267,800 մարդ, որոնցից կեսից ավելին՝ Հարավային Կորեայից դուրս։
Դիտվել է 5887անգամ
Վերջին լուրեր