05 / Հոկտեմբեր / 2024 : 20-41
Արդյո՞ք արհեստական բանականությունը կարող է դառնալ եկամուտի աղբյուր
ChatGPT-ի արհեստական բանականության (AI) գործարկումից հետո մասնագետները կանխատեսում էին, որ 18 ամիսների ընթացքում տեխնոլոգիան ի վիճակի է հեղափոխություն կատարել բոլոր ոլորտներում, և սկսեցին ստեղծել արհեստական բանականության ավելի մաշտաբային սարքավորումներ։ Սակայն դեռևս հայտնի չէ, արդյոք AI-ի օգտագործը կարող է մարդկանց կամ կազմակերպությունների համար դառնալ եկամուտի աղբյուր կամ նոր շահութաբեր արտադրանք:Amazon-ի հրապարակած արդյունքները ցույց են տալիս, որ ընկերությունը հսկայական միջոցներ է ծախսում արհեստական բանականության վրա՝ առանց օգուտ ստանալու, և դա հանգեցրեց բաժնետոմսերի գրեթե 9% անկման:Intel-ի բաժնետոմսերը նույնպես ընկել են 25%-ով՝ ընկերության՝ AI-ի վրա կատարած մեծ ծախսերից հետո։ Google-ի և Microsoft-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է եկամուտների մասին հաշվետվությունների հրապարակումից հետո։Իսկ Meta-ն, դասեր քաղելով իր նախկին սխալներից, ցույց է տվել, որ արհեստական բանականության մեջ ներդրումները նպաստում են իր հիմնական բիզնեսին, և թույլ տալիս ընկերություններին օգտագործելով AI-ի գործիքները՝ եկամուտ ստանալ:Այս քայլից հետո, Google-ը, Microsoft-ը և Meta-ն նախատեսեցին էլ ավելի շատ ծախսել AI-ի ապագայի համար: Meta-ն հայտարարեց, որ ակնկալում է ամբողջ տարվա կապիտալ ծախսերը հասցնել 40 միլիարդ դոլարի: Microsoft-ը 2025 ֆինանսական տարում նախատեսում է 2024 թվականի 56 միլիարդ դոլար կապիտալ ծախսերից ավելի շատ ծախսել։ Google-ը այս տարվա յուրաքանչյուր եռամսյակում կանխատեսում է 12 միլիարդ դոլարի կապիտալ ծախսեր։Ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ արհեստական բանականության օգտագործումը որպես եկամուտի աղբյուր աստիճանաբար ավելի է կարևորվում խոշոր ընկերությունների կողմից։ Իսկ նրանց ստեղծած հնարավորությունները թույլ կտան ապագայում ԱԲ-ն օգտագործել առօրյաում, որպես գումար աշխատելու կամ աշխատանք գտնելու արդյունավետ միջոց։
Դիտվել է
3441անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...
06 / Ապրիլ / 2020
Գիտնականները ձայնագրել են պինգվինների ստորջրյա խոսակցությունը
Հարավաֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են պինգվինները խոսում ջրի տակ: Այս մասին տեղեկացնում է sciencealert.com...
06 / Ապրիլ / 2020
Ամերիկացի ինժեները ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել
Կալիֆոռնիացի Ալեքս Անիմաշոնը, որը նախկինում Jaguar Land Rover և Mobius Motors ընկերություններում որպես ինժեներ է աշխատել, ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել, գրում է newatlas.com կայքը։
Անիմաշոնը...
06 / Ապրիլ / 2020
Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ՝ վերազինելով գործարանային արտադրամասերը. Լamborghini.com
Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ վերազինում է իր գործարանային որոշ արտադրամասեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու նպատակով:
Ինչպես հայտնում է ընկերության...