Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հոկտեմբեր / 2024 : 20-10

Apple-ի տնօրենը վաճառել է ավելի քան 50 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմս

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը վաճառել է Apple-ի 223,986 բաժնետոմս, ինչը նրան բերել է 50,276,076 դոլար։ Այս բաժնետոմսերը Կուկին տրվել են որպես պարգևատրում՝ հաշվի առնելով Apple-ի կատարողական ցուցանիշները, որոնք համեմատվում են S&P 500 ինդեքսում ներառված մյուս ընկերությունների ցուցանիշների հետ։ Նշվում է, որ Apple-ի ղեկավարը հաճախ է վաճառում բաժնետոմսերը հոկտեմբերին։
Կուկը Apple-ի ևս 219,500 բաժնետոմս է ստացել 2024-ի աշնանը։ Դրանցից 54,800 բաժնետոմսի նկատմամբ նա սեփականության իրավունք կստանա երեք փուլով՝ 2027, 2028 և 2029 թվականների ապրիլին։ Մնացած 164,600 բաժնետոմսերը կախված են ընկերության գործունեության արդյունքներից և կհատկացվեն 2027-ի հոկտեմբերի 1-ին։ Կախված 2025-2027 թվականներին Apple-ի ֆինանսական ցուցանիշներից՝ այս բաժնետոմսերի քանակը կարող է տատանվել նախատեսված թվից՝ 0-ից մինչև 200%:
2024-ի սկզբին Կուկն ուներ Apple-ի ավելի քան 3 միլիոն բաժնետոմս, ինչպես նաև 1,3 միլիոն RSU (restricted stock unit), որը վարձատրության տեսակ է՝ ապագայում սահմանափակ օտարման իրավունքով բաժնետոմսեր ստանալու իրավունքի տեսքով։ Նրա չգնված բաժնետոմսերը գնահատվում են ավելի քան 500 միլիոն դոլար։ Բաժնետոմսերը կազմում են նրա ընդհանուր փոխհատուցման հիմնական մասը:
Դիտվել է 2672անգամ
Վերջին լուրեր