Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հոկտեմբեր / 2024 : 17-18

Իլոն Մասկը ներկայացրել է իր ընկերության առաջին անօդաչու մեքենաները

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը We, Robot միջոցառման ժամանակ ներկայացրել է իր ընկերության հեղինակած առաջին երկու անօդաչու մեքենաները՝ Cybercab-ը և Robovan-ը:Cybercab-ը երկտեղանի ֆուտուրիստական ​​դիզայնով մեքենա է, այն չունի ղեկ և ոտնակ։ Ընկերությունը տվյալներով՝ նման մեքենան կարժենա մոտավորապես 30,000 դոլար:
Robovan միկրոավտոբուս է, որը ևս չունի ղեկ և ոտնակ։ Այն հմալրված է անլար լիցքավորման հասանելիությամբ և կարող է տեղավորել մինչև 20 մարդ։

Այնուամենայնիվ, Tesla-ն արտադրություն սկսելուց առաջ պետք է ստանա հաստատում կարգավորող մարմնի կողմից:
Ընկերությունը նախատեսում է հաջորդ տարի ներկայացնել նաև ինքնավար տաքսիներ, ինչը Մասկի խոսքով, տեղի կունենա մինչև 2027 թվականը։
Tesla-ի գլխավոր տնօրենն ասել է, որ նման ինքնակառավարվող մեքենաները 10-20 անգամ ավելի անվտանգ կլինեն սովորական մեքենաներից։ Ընկերությունը նախատեսում է նման ռոբոտներով ճանապարհորդությունն ավելի էժան դարձնել, քան ավանդական ավտոբուսներով՝ կիլոմետրի համար մոտ 20 ցենտ։
Դիտվել է 739անգամ
Վերջին լուրեր